ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար)

ՖՈՏՈ

Դերասան Նորայր Եղյանը մասնակցել է Սոչիում անցկացված «Եվրասիա» միջազգային կինոփառատոնին՝ որպես կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է փառատոնի, միջազգային համագործակցության հնարավորությունների և հայկական մասնակցության մասին։

Նրա խոսքով՝ այս տարի արդեն երրորդ անգամ անցկացված միջազգային կինոփառատոնին մասնակցել է ռեկորդային թվով՝ շուրջ 700 ներկայացուցիչ 53 երկրից, իսկ փառատոնի ընթացքում ցուցադրվել է 100 ֆիլմ։ «Մեր ժյուրին ամբողջությամբ միջազգային կազմ ուներ։ Ինձ հետ կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիում էին Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչ Թինա Բարկալայան, ֆրանսիացի Պիեռ Բուռելը և հարավկորեացի Ջիհուան Չոյը»,- պատմեց դերասանը։ Եղյանի խոսքով՝ իր համագործակցությունը փառատոնի հետ սկսվել է դեռ առաջին՝ Մոսկվայում անցկացված «Եվրասիա» կինոփառատոնից, որտեղ նա մասնակցել էր որպես հայկական պատվիրակության անդամ։

Հետագայում ձևավորված մասնագիտական կապերի շնորհիվ հրավիրվել է նաև այլ միջազգային կինոփառատոնների ժյուրի, իսկ այս տարի կրկին ներկայացրել է Հայաստանը՝ արդեն «Եվրասիա» կինոփառատոնում։ Դերասանի համոզմամբ՝ նման փառատոնների ամենամեծ արժեքը միջազգային կապերն ու փորձի փոխանակումն են։ «Փառատոնի ընթացքում ձեռք ես բերում մեծ մասնագիտական ծանոթություններ։ Յոթ օր շարունակ բոլորը խոսում են միայն կինոյի մասին, տեղի են ունենում վարպետության դասեր, ֆորումներ, կլոր սեղաններ, քննարկումներ։ Ամեն երկիր ներկայացնում է իր փորձը, և այդ ամենից հետո մեծ մասնագիտական պաշարով ես վերադառնում Հայաստան»,- ասաց նա։

Նորայր Եղյանի խոսքով՝ հենց այս շփումներն են հետագայում վերածվում միջազգային համատեղ կինոնախագծերի։ «Ամենակարևորն այն է, որ այս փառատոնների ընթացքում ստեղծվում են այնպիսի կապեր, որոնց շնորհիվ հետագայում նկարահանվում են միջազգային ֆիլմեր։ Կարող է ռեժիսորը լինի մի երկրից, դերասանը՝ մեկ այլ, պրոդյուսերը՝ երրորդից, և այդ համագործակցության արդյունքում ստեղծված ֆիլմերի պրեմիերաները հաճախ անցկացվում են հենց «Եվրասիա» կինոփառատոնի շրջանակում»,- նշեց դերասանը։

Նա հավելեց, որ արդեն ընթացքի մեջ են նոր միջազգային նախագծեր, սակայն դրանց մասին դեռ չի կարող մանրամասներ հայտնել։ Փառատոնին Հայաստանը ներկայացրել է նաև երեք ֆիլմ։ Ամենամեծ հաջողությունը գրանցել է երիտասարդ ռեժիսոր Մենուա Հովհաննիսյանը, որի «18-րդ գարունը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։ «Շատ կուզեմ, որ անպայման խոսվի Մենուայի հաղթանակի մասին, որովհետև ժյուրիի որոշումը միաձայն էր։ Նրա ֆիլմն առանձնանում էր իր անկեղծությամբ, ազնվությամբ և մտածողությամբ։ Այդ տարիքում նման հեղինակային մոտեցումը շատ տպավորիչ էր»,- ընդգծեց Նորայրը։

Դերասանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ հայ երիտասարդ կինոգործիչներ կմասնակցեն «Եվրասիա» միջազգային կինոփառատոնին՝ այն համարելով կարևոր հարթակ միջազգային համագործակցությունների և հայկական կինոյի ճանաչելիության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular