Հուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր
ԻՐԱՎՈՒՆՔԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն երեքշաբթի՝ հուլիսի 7-ը, հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են քաղաքին Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով՝ երկուշաբթի գիշերը։ Իր հայտարարության մեջ նա նոր հարձակումը անվանել է Կիևի համար ամենամասշտաբայինը։
Այս պահին հայտնի է, որ Կիևում բազմահարկ բնակելի շենքերին բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ մոտ 50-ը։ Տուժածների թվում հինգ երեխա կա, ավելի վաղ հայտնել էր քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Երկու վայրերում՝ Պոդոլսկի և Դառնիցկի շրջաններում, որտեղ հրթիռները հարվածել են ինը և 25-հարկանի շենքերին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, պատմել է Կլիչկոն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևի վրա գիշերային հարձակումը՝ այն անվանելով հարված ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։ Նմանապես ռուս զինվորականները բնութագրել էին նաև հուլիսի 2-ին Կիևի վրա նախորդ զանգվածային հարվածը, որի հետևանքով զոհվել էր 31 մարդ։