ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ամերիկացի տիեզերագնացները կարող են վերադառնալ, ասել է NASA-ի (ԱՄՆ Ազգային ավիացիոն և տիեզերական վարչություն) ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը CBS-ին տված հարցազրույցում։

«Չինացիները իրենց թայկոնավտներին Լուսնի վրա կիջեցնեն։ Դրանում կասկած չկա։ Հարցն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները կվերադառնա նրանցից առաջ, և արդյոք այս անգամ մենք դա այլ կերպ կանենք՝ բազա կառուցելով և ուժեղ ներկայություն հաստատելով», - ասել է Այզեքմանը։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այժմ տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, և «չինացիները շարժվում են անհավանական արագությամբ»։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, NASA-ի տիեզերագնացները դեռ կարող են վերադառնալ Լուսին, նախքան չինացի տիեզերագնացները։

Գործակալության տնօրենը պարզաբանել է, որ Լուսին հաջորդ մարդատար առաքելությունը «Արտեմիս IV»-ն է, որի վայրէջքը նախատեսված է 2028 թվականին, մինչդեռ Չինաստանը պլանավորել է վայրէջք մինչև 2030 թվականը։

«Այժմ նրանք [Չինաստանը] մտածում են դա անել 2029 թվականին։ Մենք ասում ենք, որ մեր նպատակն է վայրէջք կատարել մինչև 2028 թվականի վերջը՝ դա ամիսներ են, ոչ թե տարիներ։ Բայց մենք ունենք իրագործելի ծրագիր։ Մենք ունենք ազգային տիեզերական քաղաքականություն, մենք ունենք երկկուսակցական աջակցություն Կոնգրեսում։ Մենք ունենք լավագույն և խելացի մասնագետներ ամբողջ երկրից, ովքեր դա արել են նախկինում, և մենք դա կրկին կանենք», - նշել է NASA-ի ղեկավարը։

Ըստ Այզեքմանի ղեկավարի՝ 2027 թվականին NASA-ն կսկսի լուսնային բազայի ստեղծումը՝ 2028 թվականի տիեզերագնացների վայրէջքի նախապատրաստման համար։ Այդ ժամանակ այնտեղ կլինեն լուսնագնացն ու նախնական ենթակառուցվածքները, և վայրէջքից հետո նրանք կսկսեն ընդլայնել այն։ «Բայց ես կասեի, որ 2030-ականների սկզբին Լուսինը կնմանվի Միջազգային տիեզերական կայանին։ Անձնակազմերն այնտեղ կտեղակայվեն բավականին երկար ժամանակահատվածով, մինչ մենք կուսումնասիրենք շրջակա միջավայրն ու կպատրաստվենք Մարս առաքելությանը», - հավելել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular