ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքի 6 սկզբունք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից

ՖՈՏՈ

Հեղինակավոր Fortune պարբերականը ամեն տարի հրապարակում է 50 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Ստորև առանձացված է ցուցակում տեղ գտած 6 ազդեցիկ անհատների սկզբունքները, որոնցով առաջնորդվում են:

 

1.     Պատրաստ եղեք փոփոխությունների, ինչ-որ բան փոխելու ցանկությունից ի հայտ են գալիս դա անելու ունակությունը:  Անգելա Մերկելը Fortune-ի ցանկում գլխավորում է ամենաազդեցիկ կանանց աղյուսակը: Նա իրեն հիանալի է դրսևորել որպես ուժեղ  քաղաքական գործիչ և արդյունավետ ղեկավար՝ փաստացի ստանձնելով ԵՄ առաջնորդի դերը և ընդունելով պատասխանատու որոշումներ ճգնաժամային շրջանում: Փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն տեսնելու նրա ունակությունը և դրանց կատարումը կարճ ժամանակահատվածում ամրապնդեցին նրա համբավը՝ որպես հզոր ղեկավարի:

2.     Շրջապատեք ձեզ մեծ մարդկանցով:  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի  գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ով Աֆխանստանում ամերիկյան ուժերի հրամանատարն է, միաժամանակ և զինվոր է և քաղաքական գործիչ: Իր հաջողության գաղտնիքը համարում է ոչ սովորական մարդկանցով իրեն շրջապատելու ունակությունը: Նրա խոսքով՝ ցանկացած ղեկավարի համար տաղանդավոր մարդկանց հայտնաբերելը և դաստիարակելը հաջողության առանցքային գործոնն է:

3.     Էքսպերիմենտների դիմեք:  Harlem Children’s Zone-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆրի Քանադայի խոսքերով՝ կրթությունը միակ միլիարդավոր ներդրումն է, որը ենթարկվում է լիակատար ձախողման:

4.     Ստիպե՛ք բոլորին զգալ իրենց պատասխանատվությունը: U2 խմբի մենակատար Բոնոն իրեն համարում է ՁԻԱՀ-ի դեմ միջազգային պայքարի առաջնորդ: Նրա խոսքով` իրական ոգևորող ղեկավարը պետք է ստիպի իր աշխատակիցներին անվերապահորեն հավատալ կազմակերպության նպատակներին և գաղափարին:

5.      Կապ հաստատեք մարդկանց հետ, որտեղ էլ որ նրանք լինեն: Դալայ-Լաման համարվում է աշխարհի ամենաազդեցիկ անհատներից մեկը: Նա 8.6 մլն հետևող ունի Թվիթերում, և նրան հեշտությամբ կարելի է գտնել նաև այլ սոցիալական ցանցերում: Ստացվում է, որ տիբեթյան առաջնորդի համար ժամանակն ու տարածությունը չի խանգարում աշխարհի ցանկացած վայրում գտնվող մարդուն հասցնել իր խոսքն ու ուղերձը:

6.   Հետքայլ մի կատարեք ձեր սկզբունքներից: Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հռոմի պապ Ֆրանցիսկը: Վերջինիս իր պաշտոնավարման ընթացքում իր սկզբունքային քայլերի արդյունքում, որոնք շատ դեպքերում հակադրվում էին իր նախորդների դավանած արժեքներին, ավելի շատ ճանաչում ձեռք բերեց, քան որևէ այլ մեկը մոլորակի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular