ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանը սպասում էր, որ Արևմուտքը կփոխարինի Ռուսաստանին որպես հիմնական տնտեսական գործընկեր, բայց դա տեղի չի ունենում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը որևէ օգուտ չի տալիս և նրան մղում է քաղաքական և տնտեսական փակուղի, գրել է «Strategic Culture»-ը, գրում է bloknot.ru–ն։ Վերջին ամիսներին Փաշինյանը ակտիվորեն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Եվրամիության հետ։ Նա սպասում էր, որ Արևմուտքը աստիճանաբար կփոխարինի Ռուսաստանին որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր։ Սակայն Մոսկվայից հեռանալը արդյունք չի տվել։ Ռուսաստանը հրաժարվում է ներմուծել հայկական ապրանքներ, ինչը լուրջ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։ Մինչդեռ Եվրամիությունը քիչ ջանքեր է գործադրում Հայաստանը այդ «խնդրահարույց գոտուց» դուրս բերելու համար։ «Փաշինյանը հայտնվել է դիլեմայի մեջ, որը մեծապես ստեղծվել է իր սեփական քաղաքական ընտրությունների պատճառով։ Եվ որքան երկար շարունակվի այս փակուղին, այնքան ավելի դժվար կլինի պահպանել Հայաստանի ռազմավարական շահերը», - գրել է «Strategic Culture»-ը։ 

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսին, երբ Հայաստանը ակտիվորեն սկսեց եվրոպական ինտեգրման ուղին, Ռուսաստանը սահմանափակեց հայկական թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, խոտաբույսերի և ելակի ներմուծումը։ Ավելի ուշ ավելացան կորիզավոր մրգերը (բալ, քաղցր բալ, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին) և խաղողը։ Հունիսի 2-ի դրությամբ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) սահմանափակել է կենդանի ձկան և ձկնամթերքի (մասնավորապես իշխանի) Ռուսաստան արտահանման համար հավաստագրումը։ Հունիսի 3-ի դրությամբ սահմանափակումները տարածվել են նաև խնձորի, տանձի, սերկևիլի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի վրա։ Ռոսպոտրեբնադզորը նախկինում էլ կասեցրել էր Ջերմուկի ջրի ամբողջ շրջանառությունը և արգելափակել երեք հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրողների՝ ՎԵԴԻ-ԱԼԿՈ-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և Շահնազարյանի գինու և կոնյակի տան արտադրանքի վաճառքը։ 

Ռուսաստանի արագ քայլերը անսպասելի էին... արձագանք և սահուն եվրոպական ինտեգրման հույս ունենալով Փաշինյանը դիմել է Եվրոպական Միության օգնությանը պահանջելով, որ իր նոր գործընկերները փրկեն Հայաստանի տնտեսությունը, որը կապված է Ռուսաստանի հետ առևտրի հետ։ ԵՄ-ն խոստացել է Փաշինյանին, որ կնվազեցնի ԵՄ երկրներ հայկական արտահանման մաքսատուրքերը։ Այս մասին 2026 թվականի հունիսի կեսերին հայտնել էր Financial Times-ը հղում անելով Բրյուսելի աղբյուրներին։ Հայտնի է դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը շտապ մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ Հայաստանի համար։ Դրանք, ենթադրաբար, կընդգրկեն սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի մոտավորապես 20 կատեգորիա։ Սակայն պարզվել է, որ կան բարդություններ, որոնք կարող են դանդաղեցնել այդ գործընթացը։ Օրինակ հայկական կոնյակի անմաքս առևտուրը, որը երկրի հիմնական արտահանումներից մեկն է, հավանաբար կարգելափակվի Ֆրանսիայի կողմից, որը չի ցանկանում մրցակիցներ ունենալ կոնյակի արդյունաբերության մեջ։ Ավելին, Հայաստանը ցամաքային երկիր է, ուստի փչացող ապրանքների արտահանումը կախված է այլ երկրների (Թուրքիա կամ Վրաստան) միջոցով տարանցումից, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ։ Բացի դա միջոցառումների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հաստատումը։ Իսկ դսա լուրջ խնդիրներ կստեղծի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular