ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։