ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 2026-27թթ․ մրցաշրջանի ՀՊԼ և ԱԽ մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտավորվել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ։ Եթե ակումբն ունի ԱԽ-ում ելույթ ունեցող դուստր թիմ, ապա սահմանափակումը տարածվում է երկու թիմերի ընդհանուր հայտավորումների վրա։

Այս որոշումը տարակարծություններ է առաջացրել ակումբների և ֆուտբոլասերների շրջանակում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մի քանի ակումբ անհամաձայնություն է հայտնել ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում նախատեսված փոփոխությանը: Նրանք կոչ են անում ՀՖՖ Գործադիր կոմիտեին հրավիրել արտահերթ նիստ և վերանայել նշված որոշումը։

Այս հարցի վերաբերյալ armsport.am-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։

«Մի քանի հայկական ակումբներ դեմ էին այն փոփոխությանը, որով մեկնարկային կազմում 3 հայ ֆուտբոլիստի փոխարեն պարտադիր պետք է հանդես գան 4 հայ խաղացողներ։ Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը։ Հասկանալով նաև ակումբների մտահոգությունները՝ ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս փոփոխությունը լավագույն լուծումն է՝ ի շահ հայ ֆուտբոլիստների զարգացման։

Որոշ ակումբներ պնդում էին, թե մեկնարկային կազմում 4 հայ խաղացող ունենալու պահանջը կարող է ստեղծել արհեստական մրցակցություն։ Եթե այդպես է, ապա կարծում եմ՝ 15 լեգիոների սահմանաչափը լիովին բավարար է, որպեսզի հայ ֆուտբոլիստների համար ձևավորվի առողջ և բնական մրցակցային միջավայր։

Կարծում եմ՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը, իսկ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունենան իրենց տեղը նվաճել արդար մրցակցության պայմաններում։ Եվ, ի վերջո, եթե չենք ցանկանում հայ խաղացողների համար արհեստականորեն ապահովել խաղաժամանակ, ապա պարտավոր ենք նրանց համար ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որտեղ նրանք կկարողանան զարգանալ, ապացուցել իրենց որակները և արժանիորեն վաստակել իրենց տեղը թիմում»,- ասել է Մելիքյանը аrmsport.am-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular