ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18-ին, այնինչ հայտարարության մեջ գրված է, որ «անվճար տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20ը»: Այսինքն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել են, իսկ հայտարարությունը հրապարակել են ժամկետի ավարտից ընդամենը երկու օր առաջ:

Այս թեմայի հետ կապված «Փաստը» գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացել ենք երկար պատասխան, որտեղ մանրամասն ներկայացված է մագիստրատուրայի ընդունելության կարգը, մեջբերված են համապատասխան նորմատիվ ակտերը և այլն, սակայն տրված չէ մեր հիմնական հարցի պատասխանը՝ ինչո՞ւ են Բրյուսովի համալսարանում հայտարարությունը հրապարակել դիմումների ընդունման մեկնարկից 13 օր անց և վերջնաժամկետից երկու օր առաջ: Ի դեպ, նշենք, որ պատասխանն ստացել ենք հունիսի 29ին, իսկ նույն օրը Բրյուսովի անվան համալսարանն իր պաշտոնական էջերում տեղադրել է հայտարարություն այն մասին, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի անվճար ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետը երկարաձգում է մինչև սույն թվականի հուլիսի 7-ը ներառյալ»: Չնայած մինչ այդ՝ մեր՝ ԿԳՄՍՆ հարցում ուղարկելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, հայտարարություն էին տարածել հետևյալ բովանդակությամբ. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2026 թ. հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ կազմակերպել և իրականացրել է ՀՀ կառավարության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար մագիստրատուրայի ընդունելության դիմումների ընդունման գործընթացը: Սահմանված ժամանակահատվածում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան է ներկայացվել 151 դիմում-հայտ (նախորդ տարվա համեմատ 38-ով ավելի): Մրցույթն իրականացվում է դիմորդների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա՝ ապահովելով հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ»:

Թե որքանով էին միմյանց հետ կապված մեր հրապարակումը, հարցումը, համալսարանի հայտարարությունն ու ապա և ժամկետի երկարաձգումը, առաջնային չենք համարում: Կարևորը հարցը լուծվել է: Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular