ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դամասկոսի Հիջազ թաղամասի սրճարաններից մեկում հուլիսի 2-ին պայթյուն է որոտացել։ Սիրիայի SANA պետական գործակալությունը հայտնել է 14 տուժածների մասին։ Նրանցից 4-ը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Turkiye իշխանամետ պարբերականի տեղեկություններով «ահաբեկչական կազմակերպություններից մեկը պայթյունի համար պատասխանատվություն է ստանձնել»։

Դամասկոսում պայթյունը տեղի է ունեցել թուրք-իսրայելական լարվածության ֆոնին։ Նախօրերին Իսրայելը հրետակոծել է Գոլանի բարձունքների սիրիական վերահսկողության տակ գտնվող հատվածը։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սպառնացել է, որ Իսրայելը «կարող է պատերազմ սկսել, բայց հետևանքները չկառավարել»։ Նույն օրը Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայից հնչող սպառնալիքներին «պետք է լրջորեն մոտենալ»։

Ավելի վաղ Նաթանյահուն հատել է Լիբանանի սահմանը և հանդիպել «բուֆերային գոտում» ծառայություն իրականացնող իսրայելցի զինվորականների հետ։ Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանների մակարդակով ստորագրված համաձայնագիրը Իսրայելի զինվորականներին թույլ է տալիս մնալ Լիբանանի տարածքում, քանի դեռ «Հըզբալա»-ն զինաթափված չէ։ «Հըզբալա»-ն այդ համաձայնագիրը գնահատել է որպես «կապիտուկյացիա» և Լիբանանի նախագահ Աունին կոչ արել «դադարեցնել սիոնիստական ռեժիմի հետ բանակցությունները, բոլոր ուժերը կենտրոնացնել և հասնել երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

Լիբանանի և Իսրայելի միջև դեսպանական մակարդակով համաձայնագիրը Վաշինգտոնը կողմերին «պարտադրել» է, երբ Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարրան հրաժարվել է «զինաթափել» լիբանանյան «Հըզբալա»-ին։ Փաստացի նա համերաշխություն է հայտնել Իրանին, որի «հրամանով գործում է» լիբանանյան «Հըզբալա»-ն։

Դամասկոսի պայթյունը նախորդել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Այդ առթիվ հուլիսի 2-ին Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Բըլըչդարօղլուն մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ Թուրքիան «անվտանգության հարցերում ինչ-որ մեկի ենթակապալառուն չէ, ֆորպոստ» չէ։ Հունիսի 30-ին Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությանը զգալի ավանդ է բերում»։

Երևում է, Թուրքիայի իշխանություններին այդ գնահատականը չի բավարարում։ Քըլըրդարօղլուն պնդել է, որ «դաշինքին անդամակցությունը չի նշանակում ինքնիշխանության զիջում»։ Վերջին ավելի քան երեսուն տարիներին Թուրքիան միայն ներքին-«հակահաբեկչական» պատերազմներ է վարել։ ՆԱՏՕ-ում «անվտանգային ինքնավարության» հասնելու համար, կարծես, Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում։ Այն կարող է սկսվել Սիրիայի հարավում։ Եթե, իհարկե, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Թրամփը նրան «հաճելի անակնկալ չմատուցի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular