Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արտաքին գործերին նախարար Ասաադ ալ-Շեյբանին պատրաստակամություն է հայտնել հանդիպել լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, ասել է նա Բեյրութում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ բանակցություններից հետո։
«Զրույցը հաջող է եղել և օգտակար Սիրիայի և Լիբանանի միջև կապերի ամրապնդման համար», - նշել է Սիրիայի արտգործնախարարը։
«Մենք չենք քննարկել «Հըզբոլլահ»-ի հարցը, և այս այցի ընթացքում նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ չեն նախատեսվում, բայց մենք հայտարարում ենք նման շփումների մեր պատրաստակամության մասին, եթե դա օգտակար կլինի բոլորի համար»։
Լիբանանի պատգամավորների պալատի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ալ-Շեյբանիի այցը նպատակ ունի նոր գլուխ բացել երկու հարևանների միջև հարաբերություններում։ Նա նշել է, որ Դամասկոսը, մի շարք այլ արաբական պետությունների հետ միասին, առաջարկել է նախաձեռնություն՝ Լիբանանի քաղաքական ուժերի միջև երկխոսություն հաստատելու համար, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ի ուժերի զինաթափման հարցի շուրջ։
Աղբյուրի խոսքով՝ սիրիական կողմը «ցուցաբերում է Լիբանանի տարբեր քաղաքական և կրոնական գործիչների հետ շփվելու ցանկություն»։ Բեյրութ կատարած այցի ընթացքում ալ-Շեյբանիին կընդունեն Լիբանանի սուննի համայնքի գլխավոր մուֆթի շեյխ Աբդել Լաթիֆ Դարյանը և մարոնիտ եկեղեցու ղեկավար պատրիարք Բիշարա Ռահին։