Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից
Աննա Սարգսյանը թոքաբորբի պատճառով կորցրել է երեխային, այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է։
Մեկ օրվա ընթացքում նրան ամուսնու մեքենայով, իսկ խցանման պատճառով՝ նաև պարեկային ծառայության օգնությամբ, տեղափոխել են նախ «Շենգավիթ» ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ Հանրապետական հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Աստղիկ» ԲԿ՝ նրա կյանքը փրկելու հույսով։
Սակայն նա ծայրահեղ ծանր վիճակում վաղաժամ ծննդաբերել է հենց մեքենայի մեջ, ինչն էլ ավելի է բարդացրել նրա առողջական վիճակը։
Աննայի ամուսնու պնդմամբ՝ նրան հսկող գինեկոլոգ Անի Սիրունյանն այդ ամբողջ ընթացքում հիմնականում միայն հեռախոսազանգերով է ուղղորդել, և հենց նրա գործողություններն են կնոջ այս վիճակի հիմնական պատճառը։
Նա պնդում է, որ բժիշկն իր տեղում չէ և պատասխանատվությամբ չի մոտեցել օրեր շարունակ ջերմող հղիի վիճակին։ Նրա խոսքով՝ բժշկի մասնագիտական անփութության հետևանքով է կինը հայտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ պայքարելով կյանքի համար և փորձելով իր երկու երեխաներին առանց մոր չթողնել։