Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայման հետ կապված անակնկալներ չեն լինի, vesti.ru լրատվական գործակալությանը հայտնել է քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով կուսակցությունների և դաշինքների կողմից ներկայացված դիմումների վերաբերյալ պետք է որոշում կայացնի։
«Չեմ կարծում, որ անակնկալներ կլինեն։ Ամեն դեպքում, Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը թույլ չի տալիս մտածել, որ այս դատարանը հանկարծակի արդար որոշում կկայացնի։ Բայց նույնիսկ դա չէ խնդիրը։ Ընտրությունների արդյունքները վիճարկելու և ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների համալիրի բացահայտման փաստն է աննախադեպ։ Ընտրախախտումները տեղի ունեցան չորս մակարդակներում՝ քարոզարշավի ընթացքում, քվեարկության ընթացքում, հաշվարկի ընթացքում և արդյունքների ամփոփման ժամանակ։ Նրանք, այսպես ասած, չափազանցեցին։ Եվ պարզ է, որ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից, Հայաստանում քաղաքական ճգնաժամը չի անհետանա», - կարծիք է հայտնել փորձագետը։
Նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից հետո, որը միայն թափ է հավաքում, հանրապետությունը կբախվի նաև տնտեսական դժվարությունների։ «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում նոր է հասունանում, և կարծում եմ, որ տնտեսական ճգնաժամը շուտով կհետևի դրան», - հավելել է Սողոմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրել էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են հունիսի 7-ի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 60,000 ձայն գողանալու մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am