Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏնտեսագետ Նաիրի Սարգսի խոսքով հայ գյուղացիների կողմից ռուսական շուկայի երկարաժամկետ կորուստը կհանգեցնի հայկական տնտեսության փլուզմանը, գրում է ria.ru–ն։
«Եթե, Աստված մի արասցե, այս ամենը (Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման խնդիրները) ձգձգվի, մենք կտեսնենք տնտեսական փլուզում: Մենք կտեսնենք գյուղատնտեսության փլուզումը։ Դրան կհաջորդի գյուղատնտեսական վերամշակման արդյունաբերության փլուզումը, ապա փոխկապակցված մատակարար ընկերությունների փլուզումը։ Այս ամենը շղթայական ռեակցիայի ազդեցություն կունենա ամբողջ տնտեսության վրա», - ասել է Սարգսյանը լրագրողներին։
Նրա խոսքով դա կհանգեցնի գործազրկության աճի, աշխատավարձերի զանգվածային կրճատման կամ նույնիսկ աշխատավարձերի լիակատար չվճարման։ «Ինչի՞ կհանգեցնի դա։ Մեծ սոցիալական դիմակայության», - հայտարարել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am