ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատարի և Պակիստանի միջնորդները հուլիսի 1-ին Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, և այդ խորհրդակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է  Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։

«Կատարցի և պակիստանցի միջնորդներն այսօր Դոհայում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների հետ, և դրական առաջընթաց է գրանցվել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հետ կապված հարցերի շուրջ՝ հիմնվելով Լյուցեռնի գագաթնաժողովի արդյունքների վրա», – գրել է նա էլեկտրոնային նամակում։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը։ «Հաջորդ հանդիպումը կնշանակվի հնարավորինս շուտ՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդի մահվան հետ կապված սգո միջոցառումների ավարտից հետո», – հայտարարել է ալ-Անսարին։Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իրանական պետական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդների հետ երկու փուլով հանդիպումներ են անցկացրել։

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Վերահսկման և իրականացման աշխատանքային խմբի շրջանակում, որն ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրով ստեղծված չորս մարմիններից մեկն է։ IRIB պետական հեռարձակողի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունը հանդիպման ընթացքում բարձրացրել է «ԱՄՆ-ի կողմից հուշագրի 1-ին հոդվածով ստանձնած պարտավորությունների խախտման» հարցը։ Նշված հոդվածը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում։

Կողմերը նաև քննարկել են «տարածաշրջանում ռազմական տեխնիկայի և ուժերի ամրապնդման ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունների մասին հրապարակումները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների կողմից արվող սպառնալից հայտարարությունները»։

Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել մեկ օրվա ընթացքում ստեղծել անհապաղ հաղորդակցության խողովակ, ինչպես նաև պաշտոնապես փաստաթղթավորել փոխըմբռնման հուշագրի թերությունները, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք քննարկել և լուծել։

Երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են Կատարի պաշտոնյաները և երկրի կենտրոնական բանկի ներկայացուցիչները, նվիրված է եղել Իրանի սառեցված շուրջ 6 միլիարդ դոլարի միջոցների ազատման հարցին։ Ղարիբաբադիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են այդ 6 միլիարդ դոլարի մի մասի օգտագործման հետ կապված հարցեր, և ձեռք է բերվել համաձայնություն, որ Իրանը միջոցները կօգտագործի իր «հայտարարված կարիքներին» համապատասխան ապրանքներ ձեռք բերելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular