ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ  պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելու դեպքերում: Առաջարկվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրն այն դեպքերի մասով, երբ քաղաքացին համապատասխան զորակոչից կամ վարժական հավաքից ազատվել կամ տարկետում է ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա եւ այդ հանգամանքը չբացահայտելու նպատակով հրաժարվում է լրացուցիչ հետազոտում եւ փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց: Առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է առաջարկվող կարգավորումը:

Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: Այն կքննարկվի առաջիկայում գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ 24-ժամյա ռեժիմով:

Հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular