ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ակտիվորեն շարժվում է դեպի Եվրամիություն, և Ռուսաստանը պատասխանում է կոշտ միջոցներով, գրում է bloknot.ru–ն: «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է հայկական ձկնամթերքի և ծաղիկների, Ջերմուկ հանքային ջրի և կոնյակի ներմուծումը։

Պատճառը անվտանգության չափանիշների խախտումներն են։ Շատերը հույս ունեն, որ այդ քայլերը կստիպեն Նիկոլ Փաշինյանին վերանայել իր ԵՄ շարժվելու որոշումը։ Սակայն քաղաքագետ Գենադի Պոդլեսնին վստահ է, որ դա պատրանք է։ «Ուրսուլա ֆոն դեր Լեյենը  խոստացել է փոխհատուցել ռուսական շուկայի կորուստը և առաջարկել է 60 միլիոն եվրո «աջակցություն»։ Սակայն սա դասական բլեֆ է. Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը չունի լիազորություններ ստիպելու ԵՄ երկրներին բացել իրենց շուկաները հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար: Փողերը, ամենայն հավանականությամբ, պարզապես «կկլանվեն» Փաշինյանի շրջապատի կողմից»,– ասել է նա:

Մասնագետը ուղիղ զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ: Նրա խոսքով Հայաստանը նույն ուղին է ընտրել, միայն թե շատ ավելի քիչ ռեսուրսներով և առանց լուրջ տնտեսական բարձիկի: Պոդլեսնիի կարծիքով ֆոն դեր Լեյենի  հիմնական նպատակը Փաշինյանին անձնական երաշխիքներ տալն է. եթե ինչ-որ բան պատահի, նա հանգիստ կմեկնի Եվրոպա և քաղաքացիություն կստանա ԵՄ որևէ երկրում: Իսկ փորձել բանակցել Փաշինյանի հետ անիմաստ է. նա արդեն ընտրել է իր ուղին, կարծիք է հայտնել փորձագետը:

Այսպիսով, ՆԱՏՕ-ն համակարգված կերպով կտրում է ևս մեկ բարեկամ երկիր Ռուսաստանից: Կառավարության ձևավորումից հետո Շիրակում ռուսական ռազմաբազայի փակման հարցը կբարձրացվի որպես ԵՄ անդամակցության պայման: Նախատեսվում է այն փոխարինել ռուսական ռազմական օբյեկտների էլեկտրոնային հսկողության սարքավորումներով հագեցած ամերիկյան զորակազմով:

Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Պետք չէ ինչպես Ուկրաինայի դեպքում սպասել, որ «քեռի Սեմը» որոշի, պետք չէ սպասել, որ Փաշինյանը կփոխի իր միտքը, այլ պետք է ձեռնարկել կոշտ միջոցառումներ: Քաղաքագետը առաջարկում է հետևողական, կանխարգելիչ ծրագիր. լուրջ կադրային զտումներ այն կառույցներում, որոնք «քնել են Հայաստանում ստեղծված իրավիճակը», շտապ կերպով ներդնել վիզային ռեժիմ, լիովին դադարեցնել բոլոր մատակարարումները երկու ուղղություններով, վտարել Հայաստանը ՀԱՊԿ-ից, բարձրացնել գազի գները մինչև եվրոպական մակարդակ: Եվ միայն նման վճռական գործողությունները, ըստ Պոդլեսնիի, կարող են իրական ընդդիմադիր բողոքի ցույցեր առաջացնել երկրի ներսում և ստիպել Փաշինյանին զգալ իր քաղաքականության հետևանքները: Մեղմ միջոցները անարդյունավետ կլինեն. մնում է միայն ասել «ցտեսություն, Հայաստան»: Պետք է ընտրություն կատարել. աշխատել Ռուսաստանի շահերի համար, կամ շարունակել սիրաշահել Փաշինյանի ռեժիմին: Ռուսաստանում հայամետ լոբբին, անշուշտ, դժգոհ կլինի, բայց ազգային շահերն ավելի կարևոր են, եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular