Չինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 13 մարդ։
Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, տեղական իշխանությունների տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան ժամը 03:30-ի դրությամբ զոհեր չկան։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ։
Բացի այդ, 196 մարդ տարհանվել է։
Փրկարարական և վերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 00:12-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։