«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ծրագրեր չունի, բայց անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ լուծել միության ներսում առաջացած խնդիրները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ի շուրջ առկա վիճակը պետք է մտահոգի նաև մյուս գործընկերներին, գրում է svpressa.ru–ն։ «Այս դիտողությունը հստակ նկատողություն է պաշտոնական Մոսկվային ռուսական շուկա որոշակի հայկական ապրանքների մուտքը սահմանափակելու համար, - կարծում է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեժմյանովը,– և միևնույն ժամանակ, դա, ըստ էության, պատասխան է ՀՀ վարչապետի ներքին քննադատներին, որոնք բազմիցս քննադատել են նրան Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարությունների և ԵԱՏՄ-ից Երևանի հիպոթետիկ դուրս գալու դեպքում առաջացող ռիսկերի համար»։
svpressa.ru– Արդյո՞ք Փաշինյանը հօգուտ ԵՄ-ի շահարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Ի՞նչ անել հաջորդիվ: Սփյուռքի ներկայացուցիչները ասում են, որ այժմ նրա առաջին առաջնահերթությունը Մոսկվա գնալն է:
–Իրականում, Նիկոլ Փաշինյանի գլխավոր ուղերձը այս հարցերի վերաբերյալ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ է, բայց ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելով այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է և հնարավոր: Հարաբերությունների սառեցումից երկխոսության անցնելու փորձերը, հավանաբար, կշարունակվեն մինչև ամռան վերջ։ Մոսկվայի հետ երկարատև տնտեսական և դիվանագիտական հակամարտությունը անբարենպաստ է Հայաստանի ղեկավարության համար, բայց ռուսական իշխանական կառույցներում, հավանաբար, կան նաև նրանք, ովքեր կողմ են փոխադարձ լարվածության նվազեցման քաղաքականությանը։ Երևանը, հավանաբար, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որը նախատեսված է օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում, դիտարկում է որպես պրագմատիկ երկխոսությունը վերսկսելու հարթակ։ Ամեն դեպքում, Փաշինյանը հայտարարել է այդ միջոցառմանը մասնակցելու իր մտադրության մասին։ Ավելին, նա չի բացառում Ռուսաստան այցելելու հնարավորությունը, թեև մի նախազգուշացմամբ. «Որպեսզի ես գնամ, պետք է հրավեր լինի»։ Այնուամենայնիվ, առաջիկա շաբաթներին կարելի է ակնկալել պաշտոնական Մոսկվայի և Երևանի միջև փակ շփումների աստիճանական ակտիվացում։
svpressa.ru–Որքանո՞վ է Հայաստանը կախված ԵԱՏՄ-ից։ Եվ ո՞ւմ է ավելի շատ դա պետք։ Ի վերջո, ԵԱՏՄ-ն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների հետ առևտրի մասին է:
— ԵԱՏՄ շրջանակներում Երևանի հիմնական արտաքին առևտրային գործընկերը, իհարկե, Ռուսաստանն է։ 2026 թվականի մարտին ներկայացված տվյալների համաձայն Ռուսաստանին հետ բառևտուրը կազմում է երկրի ընդհանուր արտաքին առևտրի ավելի քան 35%-ը։ Ավելին, Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով երկիր մուտք գործելու հնարավորությունը լրացուցիչ ներուժ է ստեղծում Հայաստանի համար թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ ավելի երկար մնալու համար։ Ռուսաստանի համար, որպես ԵԱՏՄ ամենաազդեցիկ անդամի, Հայաստանը կարևոր է, օրինակ, որպես «զուգահեռ ներմուծման» նշանակալի ուղի։ Սակայն այն յուրովի հետաքրքրություն է ներկայացնում նաև միության մյուս անդամների համար։ Օրինակ Ղազախստանը Հայաստանը համարում էր իր հացահատիկի իրացման համար նախատեսված վայր։
svpressa.ru– Եթե Հայաստանը դուրս գա, ապա կլինի՞ դոմինոյի էֆեկտ։ Ո՞վ կլինի հաջորդը, Ղազախստա՞նը։
— Հայաստանը ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը հունիսին հայտարարել է, որ կազմակերպությանը անդամակցությունը ստեղծում է Ղազախստանի և Ղրղզստանի հետ համագործակցության ընդլայնման ներուժ, «որոնց շուկաներ մենք դեռևս պատշաճ կերպով չենք մտել»։ Չնայած Ղազախստանում իսկապես կան հասարակական գործիչներ, որոնք քննադատում են իրենց երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը, հավանաբար, մոտ ապագայում չեն որոշի միությունից դուրս գալ։ Նման դուրս գալը կարող է տեղի ունենալ այս պետություններում իշխանության հիպոթետիկ փոփոխության դեպքում։ Այլ իրավիճակներում կարող են առաջանալ կազմակերպության մեխանիզմների գործունեության ռիսկեր, բայց դա ինքնին չի խոչընդոտում ԵԱՏՄ-ի պահպանմանը։
svpressa.ru–Ի՞նչ ամակարգային խնդիրներ կան ԵԱՏՄ-ում։ Ինչպե՞ս են դրանք կապված միության առանձին անդամների հետ։
— ԵԱՏՄ-ն ձևավորվել է 2026 թվականին ի հայտ եկած պայմաններից տարբեր պայմաններում։ Հիմա Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն այժմ ավելի ուժեղ է, քան 2014 թվականի մայիսին ԵԱՏՄ պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց: Նաև տրանսպորտային միջանցքների, այդ թվում Ռուսաստանով անցնողների գործունեությունը, որոնց զարգացումը միության ստեղծման խթաններից մեկն էր, այժմ կապված է ավելի էական մարտահրավերների հետ։ Առայժմ այս իրավիճակը, հավանաբար, կխրախուսի զգուշավոր մոտեցում ԵԱՏՄ մեխանիզմների գործունեության հնարավոր փոփոխությունների գաղափարին։
svpressa.ru–Նույն պատմությո՞ւնն է մնաև ՀԱՊԿ-ի հետ։ Արդյո՞ք Հայաստանի դուրս գալը ազդանշան կուղարկի ուրիշներին։
— Մինչ այժմ հայ ներկայացուցիչները իրենք չեն հայտարարել ՀԱՊԿ–ից դուրս գալու իրավական ձևակերպման մասին։ Փոխարենը, պաշտոնական Երևանը դիտարկում է այն, թե ինքնին ի՞նչ է անելու ինքը կազմակերպությունը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե Հայաստանը դե յուրե դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե դա «դոմինոյի էֆեկտ» ստեղծի։ Առաջին հայացքից որքան էլ պարադոքսալ թվա, բայց դաշինքի կայունությունն ամրապնդվում է նրանով, որ այն չի ստեղծվել որպես լայնածավալ ռազմական հակամարտության դեպքում խիստ պարտավորություններ ունեցող կազմակերպություն։ Դրա անդամները այն դիտարկում են որպես լրացուցիչ աջակցություն իրավիճակային անվտանգության սպառնալիքների դեպքում և որպես Ռուսաստանի հետ փոխգործակցության հարթակ։ Այդ առումով էլ, անդամ երկրների մեծ մասը որևէ հատուկ խթան չունեն մոտ ապագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am