ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։ Ի պատասխան «Ռոսսելխոզնադզորը» արգելել է ծաղիկների, սննդի, ձկան, ալկոհոլի և հանքային ջրի ներմուծումը, ինչը լուրջ հարված է տեղական բիզնեսին։ novorosinform.org–ը զրուցել է «Ցարգրադի» սյունակագիր Նատալյա Զալևսկայայի հետ այն մասին, թե ինչո՞ւ է հայկական հասարակությունը բաժանված և ինչի՞ց են իրականում վախենում հայերը։

– Ընտրություններից հետո, որոնցում Փաշինյանի կուսակցությունը հաղթեց գրեթե 50% ձայներով, Երևանը հայացքը ուղղել է դեպի Արևմուտք։ Արդյո՞ք հայերն իրենց երջանի են զգում։ Ի՞նչ են նրանք ասում սոցիալական ցանցերում։

– Կարծիքները տարբեր են։ Ոմանք կարծում են, որ տնտեսապես ավելի շահավետ է լինել Եվրամիության հետ։ Լևոնը Երևանից գրում է. «Մեր տնտեսագետները վաղուց հաշվարկել են, որ ԵՄ-ում ավելի լավ վիճակում կլինենք։ Իսկ Ռուսաստանը դեռ  մեր մրգերի, բանջարեղենի և կոնյակի կարիքն ունի, և, ամենայն հավանականությամբ, կփնտրի քաղաքական գործոնները շրջանցելու ուղիներ»։ Մյուսները, ընդհակառակը, զգուշացնում են. ռուսական պատժամիջոցներից հետո լեհերը դեն նետեցին իրենց խնձորները. ոչ ոք դրանք չգնեց ԵՄ-ում։ Ռուսաստանը Հայաստանից ապրանքներ է գնել արտոնյալ սակագներով: Նույնը կպատահի՞ Եվրոպայում: Շատերը կասկածում են դրան և կարծում են, որ Ռուսաստանից հեռանալը թանկ գին կունենա։

– Սակայն դեռևս կա մարդկանց մի հատված, որը կարծում է, որ Փաշինյանի կուրսը ճիշտ է։

– Հոգեբան Իրինա Դոմբրովսկայան, սոցիալական ցանցերում հայկական բովանդակությունը ուսումնասիրելով, ասել է, որ հասարակության մեջ մթնոլորտը իսկապես ճնշող է: Մարդիկ վախենում են, որ իրենց խոսքերը կարող են դառնալ բռնաճնշումների հիմք: Այդ վարքագիծը բնորոշ է տոտալիտար պետությանը, այսինքն պետք է խոսել միայն որոշակի ձևով, իսկ մնացած ամեն ինչ պատժելի է: Քննարկումները ցույց են տալիս, որ ընդդիմության հանրահավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվել: Իսկ ահա իշխող կուսակցության կողմնակիցները ամեն ինչից խուսափում են։

– Ի՞նչ են մտածում երիտասարդները: Նրանք Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի կողմնակից են։

– Երիտասարդ հայերը բաժանված են: Ոմանք կողմ են «ռուսական ուղուն»: Նրանք ծնվել են անկախ Հայաստանում, բայց իրենց ավագներից լսել են, որ ԽՍՀՄ-ն այդքան էլ վատ չէր, խաղաղ ապրում էին, բոլորը հավասար էին: Մի երիտասարդ գրել է. «Իմ պապիկն ինձ ասաց, որ ԽՍՀՄ-ը շատ բան է տվել հանրապետություններին: Նա հարցրեց ինձ, թե «ի՞նչ կտա քեզ Եվրոպան», և ես պատասխան չունեի»։ Նրա Մեղրիից հակառակորդը պատասխան է. «Եվրոպա նշանակում է կրթություն, հնարավորություններ: Եթե ես ստիպված լինեի ընտրել Ռուսաստանի և ամբողջ Եվրամիության միջև, ապա, իհարկե, կընտրեի վերջինը»: Նրանք, որոնց հարազատները աշխատում են Ռուսաստանում ևս աջակցում են Ռուսաստանին: Հայերը անկեղծորեն վախենում են արտաքսումից: Նրանք գրում են. «Մեր մարդկանցից շատերը բիզնես են գտել Ռուսաստանում, ընտանիքներ են կազմել և օգնում են իրենց սիրելիներին: Իսկ այս կերպ նրանք ոչնչացնում են այդ ամենը Եվրոպայի համար»:

– Ամենազգայուն հարցը Լեռնային Ղարաբաղն է: Հայերը նեղվա՞ծ են Ռուսաստանից:

– Շատ են նեղված: Ընդ որում ոչ միայն Փաշինյանի պատճառով: Հայերի զգալի մասը հիասթափված է, որ Մոսկվան «մի կողմ է քաշվել»: Նրանք նաև դժգոհ են խաղաղապահներից. ասում են, որ նրանք մի քանի տարի կանգնած են եղել և ոչինչ չեն արել: Ղարաբաղցի Աշոտը գրել է. «Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես են նրանք լքել իրենց դիրքերը: Ինչպե՞ս պետք է հիմա վարաբերվեմ Ռուսաստանին»: Դա ցավալի է:

– Եվ ի՞նչ անել հիմա:

– Որոշ հայ քաղաքագետներ զգուշորեն ենթադրում են, որ Եվրոպան խաբում է Երևանին, և ԵՄ-ի փոխարեն Հայաստանը ստիպված կլինի մերձենալ Թուրքիային: Շուկան կհեղեղվի թուրքական ապրանքներով, սահմանը կբացվի, և կգործարկվի Զանգեզուրի միջանցքը։ Հայաստանը կդառնա «թուրքական բենզալցակայան», իսկ Եվրոպան ներդրումներ չի կատարի երկրի տնտեսության մեջ։ Բայց թուրքերին Հայաստանում չեն սիրում. բոլորը հիշում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրանց համար Թուրքիան անցանկալի գործընկեր է։ Եթե այդ վախերը իրականանան, և Էրդողանը Եվրոպայի փոխարեն ստանձնի Հայաստանի կառավարումը, ապա Փաշինյանին երբեք չեն ների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular