ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմին վստահ է, որ Հայաստանը վաղ թե ուշ կփորձի դուրս մղել Շիրակի ռուսական ռազմաբազան, սակայն նման քայլը աղետալի կլինի և լուրջ հետևանքներ կունենա հայկական կողմի համար, գրում է kapital-rus.ru–ն։

Վերջերս Հայաստանում կայացած ընտրություններից հետո արևմտամետ ուժերը կրկին ուժ են հավաքել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանում, իսկ վարչապետը շարունակում է իր ուղին դեպի Եվրամիության հետ մերձեցում։

Կեդմին ուշադրություն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների վրա, այն է գործնականում ժողովրդավարության  ոչնչացում, բռնաճնշումներ, արգելքներ և ընդդիմադիր ուժերի հետապնդումներ։ Նրա կարծիքով, սա ներքին ճնշման և Փաշինյանի լայնածավալ արևմտյան աջակցության արդյունքն է։

Փորձագետը կարծում է, որ հայ հասարակության թույլ քաղաքական ակտիվությունը և արևմտամետ ուժերի արտաքին աջակցությունն են հանգեցնում ժողովրդավարական ինստիտուտների ոչնչացմանը։ Նրա խոսքով հայ ժողովուրդը կրկին ընտրություն է կատարել, որը կարող է աղետով ավարտվել։ «Չկա պաշտպանություն լինգից։ Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացվում է լինգով։ Տեղի ունեցածը հայ հասարակության, նրա թույլ կազմակերպվածության և քաղաքական գործունեության խնդիրն է», - համոզված է Կեդմին,– սա պատմության մեջ առաջին դեպքը չէ, որ հայ ժողովուրդը կայացնում է այնպիսի ինքնաոչնչացնող որոշում, որը կարող են աղետով ավարտվել»։

Փորձագետը վստահ է, որ Շիրակում ռուսական բազայի կարգավիճակի հարցը կբարձրացվի։ «Ժամանակի հարց է, թե երբ հայերը կասեն. «Ազատեք բազայի տարածքը»։ Բայց ինչո՞ւ է դա նրանց պետք։ Հասկանալի է, թե ինչու է դա պետք Ռուսաստանին, բայց Հայաստանին դա պետք չէ։ Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից, կամ կվռնդվի, ինչը, իմ կարծիքով, ավելի արդարացի կլինի։ Եվ առանց վերադառնալու իրավունքի։ Եվ նրա հետ բոլոր հարաբերությունները կխզվեն։ Բայց ոչ թե դիվանագիտական, դեռ ոչ, իսկ տնտեսականը այո, Աստված ինքն է հրամայել։ Թող խմեն իրենց սեփական կոնյակը և փորձեն այն վաճառել Ֆրանսիային», - կարծիք է հայտնել Կեդմին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան գոյություն ունի 1995 թվականից և ներառում է կայազորներ Շիրակում և Երևանում, ունի մոտավորապես 3000 զինծառայող և 4000 ընտանիքի անդամ։ Այն ապահովում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և երաշխավորում է Հայաստանի պաշտպանությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular