Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը Սիցիլիայի ափերի մոտ կալանել են Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։
«Երեքշաբթի օրը (հունիսի 23-ին) ֆրանսիական ռազմածովային ուժերը բարձրացել են Deliver լցանավի վրա, որը նավարկում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով ծովային իրավունքը», – գրել է նա։
Մակրոնը նշել է, որ Deliver-ը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, որն օգտագործվում է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար։
«Ստվերային նավատորմի դեմ այս վերջին գործողությունը, որն իրականացվել է Միացյալ Թագավորության կողմից նմանատիպ գործողությունից ընդամենը մի քանի օր անց, ցույց է տալիս եվրոպացիների վճռականությունը։ Մենք թույլ չենք տա, որ ստվերային նավատորմը խուսափի պատժամիջոցներից և ֆինանսավորի Ռուսաստանի պատերազմը։ Եվրոպան վճռական է։ Այն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ռուսաստանի համար պատերազմի արժեքը մեծացնելու և Ուկրաինայում ամուր ու երկարատև խաղաղության հաստատմանը նպաստելու համար», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։
AFP-ի տվյալներով՝ 2025 թ. սեպտեմբերից ի վեր Ֆրանսիան կալանել է ևս չորս նավ, որոնք, ենթադրաբար, պատկանում են ռուսական «ստվերային նավատորմին»։