ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ինքնագնահատական ու հաջողակ դառնալ

ՖՈՏՈ

Նորմալ ինքնագնահատականը հաջողակ կյանքի երաշխիք է: Ցավոք շատ մարդիկ տառապում են ցածր ինքնագնահատականի պատճառով:

Որտեղից է այդքան մարդկանց մոտ ցածր ինքնագնահատականը: Բոլոր պատճառները պետք է փնտրել մանկության մեջ:

Ցածր ինքնագնահատականի պատճառ հանդիսանում են առաջին հերթին մտերիմ մարդիկ և ընկերները: Ինքնագնահատականը մարդկանց մոտ ձևավորվում է մանուկ հասակում, հիմնականում 3-6 տարեկանում: Այսինքն` առաջին անգամ դպրոց է գնում արդեն ամբողջությամբ ձևավորված անհատ, որը կարողանում է ինքն իրեն գնահատել, օբյեկտիվորեն ընդունել իր ուժերն ու հնարավորությունները:

Հիմնական դերը անձի ինքնագնահատականի ձևավորման գործում խաղում են ծնողները: եթե երեխան ունի ցածր ինքնագնահատական, դրա հիմնական մեղավորները ծնողներն են, նրանց տված սխալ դաստիարակությունը: Եթե դուք զգում եք, որ  ձեր ինքնագնահատականը ցածր է, պետք չէ մեղադրել միայն ինքներդ ձեզ:

Ինքնագնահատականի բարձրացումը հեշտ չէ, բայց լուծելի է: Դուք պետք է իրականացնեք հետևյալ քայլերը:

-Հասկացեք, որ ինչ-որ մեկին մեղադրելը ելք չէ: Մեղքը ուրիշի վրա գցելով՝ դուք չեք լուծի որևէ կարևոր խնդիր: Մանուկ հասակում ձեր հետ կարող էր կատարվել ամեն ինչ, բայց այժմ դուք հասուն մարդ եք և միայն դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում ձեր կյանքի համար: Ամենակարևոր բանը, որ պետք է անեք, փոփոխվելու մասին որոշում ընդունելն է և  գործել սկսելը:

- Գիտակցեք, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ չեն կարող իրենք իրենց գնահատել ադեկվատորեն: Ձեր մասին կարծիքը դուք ձևավորում եք ձեզ շրջապատող մարդկանց կարծիքի հիման վրա:  Սակայն դա սխալ է: Ձեր մասին ադեկվատ կարծիք ձևավորելուն կարող են օգնել ձեր մտերիմներն ու հարազատները, ձեր իսկական ընկերները, որոնք միայն ձեր լավն ու բարին են ցանկանում և երբեք  ձեզ չեն խաբի:

- Վերհանելով ձեր ուժեղ կողմերը, սկսեք դրանք զարգացնել: Իսկ թույլ կողմերի վրա պետք չի ֆիքսվել: Հիշեք, որ իդեալական մարդիկ չկան և դուք նույնպես բացառություն չեք: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ նրա համար, ինչ դուք կարողանում եք անել, իսկ ինչը ձեզ մոտ չի ստացվում, վերաբերվեք հումորով:

-Թույլ տվեք ձեզ սխալվել: Յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի: Եվ եթե ինչ-որ բան սխալ է արվել, պետք չի դրանից ողբերգություն սարքել: Կարևորը՝ ձգտել դա ուղղել ժամանակին:

-Մի ձգտեք բոլորին դուր գալ: Ձեր շրջապատում հաստատ կարող են լինել մարդիկ, որոնք վատ են տրամադրված ձեր հանդեպ: Սակայն դա նրանց խնդիրն է: Ձգտեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ գնահատում են և հարգում են:

-Եթե ձեր ցածր ինքնագնահատականի պատճառը որոշ ֆիզիկական առանձնահատկություններն են, սովորեք ինքներդ ձեզ զգալ յուրահատուկ: Ամենալավատես մարդիկ կարողանում են իրենց ֆիզիկական թերությունները վերածել առավելությունների: Սովորեք նրանցից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular