ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում. ինչ է պետք իմանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Ինչ է նոր որոշմամբ նախատեսվում.

- եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա նա համարվում է այն ծնողի ընտանիքի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է։ Եթե նման որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի անդամը, իսկ հայրը կարող է ընդգրկվել դիմում-հայտարարությունում առանց երեխայի.

- եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանված անձանց տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան համարվում է շահառու՝ անկախ նրանից, թե նրա տվյալները առկա են շտեմարանում, թե ոչ.

- ծրագրի շրջանակում առկա դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան վերանորոգման, այլ նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար.

- հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով.

- տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։

 

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6856 ընտանիք (28,187 անձ), որից 3229 ընտանիքն (14,914 անձ) արդեն իսկ իրացրել է հավաստագիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular