Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են ղեկավարության գործողություններին, որը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում, որ այս խոսքերը համընկնեն Հայաստանի ղեկավարության գործողությունների և քայլերի հետ», - ասել է Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: