Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ուղղաթիռում գտնվել են օդաչուն և դիտորդ-օդաչուն, նրանց գտնվելու վայրը առայժմ չի հաստատվել։
Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչության տվյալներով, դեպքի շրջանում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ։ Քննիչները քրեական գործ են հարուցել օդանավի շարժման և շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։
Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը ճշտել է, որ խոսքը R-44 ուղղաթիռի մասին է, որը կատարում էր անտառային ավիացիոն աշխատանքներ։ Նախատեսված էր․ որ անձնակազմը պետք է տեղական ժամանակով կեսօրին կապի դուրս գար։
Վերահսկող գերատեսչությունը սկսել է թռիչքների անվտանգության պահանջների պահպանման ստուգում։ Եդինկա գյուղը համարվում է Պրիմորիեի ամենահեռավոր բնակավայրը, որի հետ կանոնավոր օդային հաղորդակցություն է պահպանվում։