ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց մոտ մազաթափության 10 պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն

ՖՈՏՈ

Կանանց վարսերը նրանց գլխավոր զարդերից մեկն են, ուստի զարմանալի չէ, որ դրանց կորուստը սարսափեցնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Օրական մինչև 100 մազի կորուստը չպետք է անհանգստացնի, քանի որ դա բնական երևույթ է. պարզապես հների փոխարեն նորերն են աճում: Սակայն եթե սանրի վրա սովորականից ավելի շատ մազ է մնում, իսկ սանրվածքը կորցնում է իր փարթամությունը, ապա հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել մազաթափությունը դադարեցնելու և դրա առաջացման պատճառը գտնելու համար:

 

Գոյություն ունի մազաթափության մի քանի տեսակ, որոնց շարքին է դասվում նաև գենետիկ հակվածությամբ պայմանավորված մազաթափությունը: Սակայն կանանց մոտ սովորաբար մազաթափությունը պայմանավորված է լինում հորմոնալ դիսբալանսով կամ ուժեղ սթրեսով: Որոշ դեպքերում մազաթափությունը կարող է սկսվել դրա դրդապատճառ հանդիսացող դեպքից նույնիսկ 4 ամիս անց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները:

 

1.      Ծննդաբերություն

 

Հղիության ընթացքում կանանց օրգանիզմում կտրում բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը և շատերի վարսերը դառնում են ավելի հաստ ու փարթամ և սկսում են արագ աճել: Մազի աճի փուլն ավելի երկար է տևում, ուստի դրանք գրեթե չեն թափվում: Սակայն ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերի աճը դանդաղում է, իսկ այդ ընթացքում կուտակված ավելորդ վարսերը սկսում են թափվել: Մի մասի մոտ այդ գործընթացը գրեթե աննկատ է մնում, մյուսները մի քանի ամսվա ընթացքում կորցնում են վարսերի մի մասը:

 

2.      Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի փոփոխություն

 

Հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերից հրաժարվելը կամ դրանց տեսակը փոխելը նույնպես կարող է բացասաբար ազդել վարսերի վրա:

 

3.      Սպիտակուցների դեֆիցիտ

 

Մազերի աճի ու ամրության համար շատ կարևոր է սպիտակուցներով հարուստ սննդամթերքը, քանի որ սպիտակուցի դեֆիցիտի պատճառով դանդաղում է մազերի աճը, ինչի հետևանքով էլ թափված վարսերը չեն հասցնում փոխարինվել նորերով:

 

4.      Դեղամիջոցների ընդունում

 

Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել քրոնիկ մազաթափություն: Առավել հաճախ դա տեղի է ունենում հակադեպրեսանտների, զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցների ընդունման, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեպքում իրականացվող թերապիաների դեպքում, ուստի բուժման ընթացքում մազերի խտության փոփոխություններ նկատելու դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 

5.      Թեփոտվածություն կամ գլխամաշկի պսորիազ

 

Գլխամաշկի քորն ու բորբոքումը նույնպես կարող են հանգեցնել մազաթափության: Թեփոտվածությունը բուժելը բավական հեշտ է: Երբեմն հարկավոր է պարզապես ճիշտ շամպուն ու կոնդիցիոներ ընտրել: Սակայն գլխամաշկի պսորիազի դեպքում հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ, որն էլ կնշանակի արդյունավետ բուժումը և կօգնի վերականգնել մազածածկույթը:

 

6.      Հուզական կամ ֆիզիկական սթրես

 

Ուժեղ սթրեսի հետևանքով մազերի աճը կարող է կանգ առնել, իսկ 3-4 ամիս անց դրանք կսկսեն թափվել: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ քաշի կտրուկ կորստով ուղեկցվող վնասվածքներից հետո, քանի որ դա նույնպես ուժեղ սթրես է օրգանիզմի համար:

 

7.      Աուտոիմունային հիվանդություններ

 

Վարսերի հետ կապված աուտոիմունային հիվանդությունները բնորոշվում են իմունային համակարգի աշխատանքի խանգարմամբ, որի ժամանակ օրգանիզմը մազերի ֆոլիկուլների բջիջներն ընկալում է որպես օտար և սկսում է քայքայել դրանք: Մազերի կորստի պատճառ կարող է դառնալ օջախային մազաթափությունը (աուտոիիմունային վիճակ), ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը, վահանաձև գեղձի հիվանդությունները, սակավարյունության որոշ տեսակները և գայլախտը, որ ժամանակ մազարմատների հատվածում սպիներ են առաջանում, ինչի հետևանքով մազերը սկսում են անդադար թափվել:

 

8.      Չափազանց ձիգ սանրվածքները

 

Մազերը չափազանց ձիգ հավաքելու պատճառով նույնպես կարող է մազաթափություն սկսվել: Մշտապես ձգված վարսերը ժամանակի ընթացքում բարակում են, սկսում  են թափվել ու նոսրանալ: Այս դեպքում սանրվածքը չփոխելը կարող է հանգեցնել քրոնիկ մազաթափության: Միևնույն ժամանակ կսկսեն սպիներ առաջանալ, ինչը կարող է անդարձալի վնասվածքներ հասցնել մազարմատներին:

 

9.      Ջերմային հարդարում

 

Շատերը գանգատվում են մազաթափությունից, մինչդեռ իրականում մազերը ոչ թե թափվում են, այլ պարզապես կոտրվում: Մազերի փխրունությունը պայմանավորված է լինում մազի կառուցվածքի վնասվածքով, որի պատճառ կարող է դառնալ մազերի հաճախակի գունաբացումը, ինչպես նաև ջերմային հարդարման հետևանքով դրանց մշտական չորացումը:

 

10.  Քիմիական մշակում

 

Վարսերի քիմիական հարդարման դեպքում այդ ագրեսիվ նյութերը հայտնվում են գլխամաշկի վրա՝ վնասելով ֆոլիկուլները և հանգեցնելով մազաթափության:

 

Մեծ մասամբ՝ մազաթափությունը կարելի է հեշտությամբ բուժել դեղամիջոցների օգնությամբ, իսկ երբեմն օրգանիզմն ինքնուրույն է վերականգնվում: Սակայն եթե նույնիսկ 6-9 ամիս անց վարսերի փարթամությունը չի վերականգնվում, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ, որը կնշանակի անհրաժեշտ բուժումը:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular