«Ռուսաստանի դեմքին թքել». Հայաստանը ռազմական արկածախնդրության է դիմել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի երկրները հունիսի 17-25-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ։ newizv.ru-ին տված հարցազրույցում քաղաքագետ Պավել Դանիլինը դա անվանել է Ռուսաստանի դեմքին թքել։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հունիսի 17-25-ը ամենամյա «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունների մասին, որոնք տեղի կունենան հանրապետությունում։
Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի և Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի զինված ուժերի (24 մասնակից) և Հունաստանի զինված ուժերի (11 մասնակից) զինծառայողներ։ Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության, «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունների նպատակներն են «կառավարման և մարտավարական կապի լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդումը»։
Քաղաքագետ, Քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Պավել Դանիլինը Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները անվանել է Երևանի կողմից ևս մեկ անբարյացակամ քայլ։ «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հունաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի մասնակիցներ են, - հայտարարել է Դանիլինը,– սա պարզապես Ռուսաստանի դեմքին թքել չէ, սա Երևանի քաղաքական ուղու, զարգացման ուղղության ընտրության նշան է։ Սա մեզ համար դա գաղտնիք չէ, բայց դա մեր հարաբերությունների դագաղին ևս մեկ մեխ խփել է»։
Նրա խոսքով Հայաստանի ներկայիս ընթացքը հանրապետության ղեկավարության քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը ավելի ու ավելի է հեռանում Ռուսաստանից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ «Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկիին հնարավորություն տվեց սպառնալ Ռուսաստանին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի բացման ժամանակ, ներկայիս զորավարժությունները, կարծես, հայկական ղեկավարության ապակառուցողական կուրսի տրամաբանական շարունակությունն են։ Այս ղեկավարությունը դավաճանել է Երևանի շահերը ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ խոստումների համար։ Սա, իհարկե, բումերանգի էֆեկտով կվերադառնա նրանց», - նշել է քաղաքագետը։
Դանիլինը կարծում է, որ այս ֆոնին Ռուսաստանը պետք է վերանայի ոչ միայն իր ռազմական, այլ նաև տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ։ «Ռազմական և աշխարհաքաղաքական ասպեկտների վերաբերյալ, կարծում եմ, ժամանակն է, որ Ռուսաստանը վերանայի մեր բազան Հայաստանում պահելու և այդ երկրի հետ ընդհանուր համագործակցության նպատակահարմարությունը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, երկարաժամկետ հեռանկարում, Երևանի արտաքին քաղաքականության կուրսի հիմնական շահառուն կարող է լինել ոչ թե Վաշինգտոնը կամ Բրյուսելը, այլ Անկարան։ «Իհարկե, սա մեզ ծաղրելու փորձ է։ Սա փորձ է ցույց տալու, որ Երևանն ունի նոր հովանավորներ և տերեր։ Սակայն իրականում սա առաջին քայլն է դեպի Հայաստանի շահերը Թուրքիային զիջելը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ և Հայաստանի ամենամոտ հարևան, Թուրքիան է լինելու առաջատարը։ Ոչ թե ԱՄՆ-ն կամ որևէ մեկը, այլ Թուրքիան։ Այլ կերպ ասած Փաշինյանը փաստացի վաճառում է Երևանը Թուրքիային», - հայտարարել է Դանիլինը։
Խոսելով խորհրդարանական ընտրությունների ազդեցության մասին քաղաքագետը նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել միայն ընդդիմության ավելի վճռական գործողությունների դեպքում։ «Հայերը կատարել են իրենց ընտրությունը։ Նաև ճիշտ է այն, որ հայերի կեսը կատարել է այլ ընտրություն, որը, ինչ-ինչ պատճառներով, անտեսվել է։ Սակայն եթե ընդդիմությունը կառուցողական դիրքորոշում ընդունի, օրինակ չճանաչելով ընտրությունների արդյունքները և չմասնակցելով Հայաստանի խորհրդարանին, դա կարող է հանգեցնել նոր ընտրությունների։ Այդ դեպքում հայերը կունենան ևս մեկ հնարավորություն շտկելու իրավիճակը, վտարելու դավաճաններին, Փաշինյանի խունտային և ընտրելու երկրի համար արժանի ղեկավարություն», - ասել է Դանիլինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am