Այս պատերազմը պետք է ավարտվեր, առաջարկեցինք խաղաղություն, հիմա այն իրականություն է․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան ժողովների բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե պետք է նայել դեպի ապագա, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, որ չեն մոռանա «անցյալը, ու հայերին անվանել օկուպատներ»։ Սրան հաջորդել է այն միտքը, թե իրենք վրեժ են լուծել մարտադաշտում, և դա բավական է։
«Այս պատերազմը պետք է ավարտվեր, և մենք՝ որպես ավելի ուժեղ կողմ, առաջարկեցինք խաղաղություն, և հիմա խաղաղությունն իրականություն է»,- ասել է Ալիևը։