ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական խնդիրը սեփական պաշտոններից կառչած լինելն է: Խոսելով ներկայիս կառավարման համակարգի և իշխող էլիտայի վարքագծի մասին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նա նշում է, որ իրավիճակի նման զարգացումը պայմանավորվում է նրանով, որ ով ստանձնում է երկրի ղեկը, ժամանակի ընթացքում այնքան է խրվում այդ աթոռի մեջ և այնքան շահեր ձևավորում, որ հետագայում նրան հեռացնելը դառնում է ծայրահեղ բարդ առաքելություն:

Շարժման առաջնորդը վստահություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակից միակ տրամաբանական ելքը ղեկավարության ամբողջական փոփոխությունն է, քանի որ վերջին ութ տարվա ընթացքում հնարավոր դրական ռեսուրսն արդեն սպառվել է: Ըստ նրա, մի քանի տեղ ասֆալտ փռելով՝ հնարավոր չէ երկար ժամանակով կոծկել խորքային ձախողումները, հատկապես, երբ հասարակությունն առաջիկայում անմիջականորեն զգալու է տնտեսական խորացող խնդիրների հետևանքները:

'Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական վեկտորի փոփոխությանն ու ավանդական շուկաների կորստի խնդրին՝ գեներալ-մայորը հիշեցրեց Ռուսաստանի շուկայի աստիճանական փակման վտանգի մասին, որը շուրջ 300 տարի եղել է հայկական արտադրանքի հիմնական սպառման վայրը: Նա հստակեցրեց, որ սա սոսկ սահմանային անցակետերի խնդիր չէ, այլ ռազմավարական կորուստ. նույնիսկ եթե վաղը սահմանները բացվեն, հայկական ապրանքն այդ շուկայում այլևս տեղ չի ունենալու:

Իրավիճակը համեմատելով կենցաղային օրինակի հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա նման է սեփական լոլիկը վերցնելուն ու Կոմիտասի շուկա վաճառելու գնալուն, որտեղ, չնայած օրենքի արգելքի բացակայությանը, ներքին կանոններն ու իրականությունն այնպիսին են, որ պարզապես թույլ չեն տա ազատ առևտուր անել: Նրա պնդմամբ, նույն մեխանիզմն է աշխատում նաև պետությունների մակարդակում, և գործող իշխանությունների անգրագետ քաղաքականության, ինչպես նաև եվրոպական շուկայում ծաղիկներ վաճառելու մակերեսային պատկերացումների պատճառով պետությունը գնում է դեպի տնտեսական կոլապս:

Ինչ վերաբերում է հանրության կողմից հնչող կոչերին և իր հետագա անելիքներին, Արշակ Կարապետյանը հայտնեց, որ թեև իրենից անհապաղ ու կտրուկ քայլեր են պահանջում, ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց պետք է ունենա ժողովրդական հստակ մանդատ և իրավական հիմքեր: Այդ իսկ պատճառով «Համահայկական ճակատ» շարժման անդամներն այս օրերին Օպերայի հարակից տարածքում ստորագրահավաք են իրականացնում՝ անցած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը, ըստ նրա, կլինի այն փաստացի հիմքը, որը կվկայի հասարակության կողմից խաբված լինելու փաստի գիտակցումը:

Ըստ Արշակ Կարապետյանի, իրադարձությունների նման զարգացման դեպքում երկիրը կանգնած է կործանման եզրին: Նրա պնդմամբ, տարածաշրջանի չորս հարևանները, գերպետությունների անմիջական ղեկավարությամբ ու թողտվությամբ, արդեն իսկ քարտեզի վրա մեր երկիրը տորթի նման կտրտում են, և այդ աշխարհաքաղաքական բաժանման մեջ Հայաստանի շահերը պարզապես գոյություն չունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular