ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանում ապրող հայերը ավելի հարուստ են, քան իրենց հայրենակիցները հայրենիքում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ երկիրը կարող է հեռացվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ երկու տարի չի վճարել իր անդամավճարները և չի մասնակցել զորավարժությունների, գրում է ren.tv–ն։ Հիշեցնենք, որ մինչ հիմա ոչ ոք երբեք չի հեռացվել ՀԱՊԿ-ից։ Փաշինյանը անմիջապես պատասխանել է, որ իր համար միևնույն է, եթե ՀԱՊԿ-ն չի օգնել պայքարել Ղարաբաղի համար, ապա ինչի՞ համար է այն, եթե ինչ-որ բան անելու լինի, Եվրամիությունը կօգնի ամրապնդել հայկական բանակը։

Իրականում դա ճիշտ չէ. ԵՄ-ն չի կռվի Երևանի համար։ Իսկ հայկական բանակի մարզումը... ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում։ Սակայն, ՀԱՊԿ-ից դուրս գալով Հայաստանը կկորցնի այն միակ ռազմական կազմակերպությունը, որը կարող է օգնել իրեն։ Ի՞նչ իմաստով։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը պարզ էր, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը այդ տարածքը համարել էր Ադրբեջանի մաս և այնտեղ խաղաղապահներ էր տեղակայել կանխելու համար, որ հայերն ու ադրբեջանցիները պարզապես միմյանց չսպանեն։ Սակայն Փաշինյանը պետք է հաշվի առնի 2022 թվականի հունվարի փորձը, երբ ՀԱՊԿ ստորաբաժանումները տեղակայվեցին Ղազախստանում և կարողացավ կանխել «գունավոր հեղափոխությունը»։ Սա նրա համար կարևոր է, քանի որ Փաշինյանը չի կարողացել ապահովել ուժեղ ժողովրդական աջակցություն ընտրություններում։ Եվ եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից, ապա նա կմնա ոչ միայն առանց արտաքին ռազմական օգնության, այլ նաև առանց ներքին աջակցության։ Ավելին, կբախվի այն շատ հզոր ներքին հակառակորդին, ում Փաշինյանն ինքը ստեղծեց թույլ չտալով ռուսաստանաբնակ հայերին քվեարկել ընտրություններում։

Արտերկրից քվեարկությունը Հայաստանում արգելված է արդեն մի քանի տարի։ Որոշում պետք է կայացնեն միայն Հայաստանում բնակվող քաղաքացիները, և սկզբունքորեն դա ճիշտ է, շատ երկրներում է այդպես։ Սակայն կա մեկ «բայց», այդ ամենը վերաբերում է միայն ինքնիշխան երկրներին։ Իսկ եթե դուք ունեք մի երկիր, որը իր ՀՆԱ-ի 15%-ը ստանում է ռուսաստանյան փոխանցումներից, եթե էներգետիկան, անշարժ գույքը, հեռահաղորդակցությունը, բանկային գործունեությունը և արտադրությունները վճարվում են Ռուսաստանում բնակվող հարուստ հայ գործարարների ուղարկած գումարներով, եթե Ռուսաստանն է  այդ երկրի հիմնական արտահանման շուկան, ապա ռուսաստանաբնակ հայերը նույնպես իրավունք ունեն ընտրությունների միջոցով որոշել իրենց հայրենիքի ապագան։

Ավելին, եթե Հայաստանն ունի մոտ երեք միլիոն բնակչություն, իսկ Ռուսաստանում ապրում են մոտ երկու միլիոն հայ՝ ճիշտ այն թիվը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր Փաշինյանին ասել ապրիլին, ապա ընտրություններում ռուսաստանցի հայերին բացառելը պարզապես հիմարություն է։ Սակայն խնդիրն այն է, որ ռուսաստանցի հայերը, ընդհանուր առմամբ, համաձայն չեն Փաշինյանի գործողությունների հետ։ Եվ եթե նրանք քվեարկեին, ապա Փաշինյանը վարչապետի աթոռին նստելու փոխարեն ստիպված կլիներ կրկին լրագրող դառնալ։

Նայելով Forbes-ի վարկանիշային աղյուսակին, պարզվում է, որ Ռուսաստանում ապրող հայերն ավելի հարուստ են, քան Հայաստանում ապրող հայերը։ Ի վերջո, Հայաստանում ապրող հայերը նույնիսկ չեն ընդգրկված Forbes-ի վարկանիշային աղյուսակում։ Forbes-ը ցուցակագրում է միայն դոլարային միլիարդատերերին, իսկ Հայաստանի ամենահարուստ մարդը՝ Գագիկ Ծառուկյանը, ունի ընդամենը կես միլիարդ։ Իսկ ահա Ալբերտ Ավդոլյանը, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ապրող, ունի յոթ միլիարդ կարողություն, որը գրեթե հավասար է Հայաստանի տարեկան բյուջեին։ Ընդ որում Ռուսաստանը հարմարավետ է ոչ միայն հայ օլիգարխների, այլ նաև այն հայերի համար, ովքեր հեռու են օլիգարխ լինելուց, ուղղակի միջին խավ են, և դա կարելի է տեսնել շքեղ հայկական հարսանիքներում։

«Մենք այստեղ մեզ լավ ենք զգում, ավելի հարմարավետ ենք զգում։ Այնտեղ՝ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, հնարավորություններն էլ ավելի քիչ։ Ռուսաստանում հնարավորություններն ավելի շատ են, իսկ աշխատավարձերն ավելի բարձր», - ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ռուսաստան տեղափոխվելուց հետո շատ հայեր դառնում են Հայաստանում մնացած իրենց հարազատների հիմնական ֆինանսական հենարանը։ Միայն պաշտոնական տվյալներով, Երևանի, Շիրակի, Դիլիջանի և այլ հայկական քաղաքների բնակիչները տարեկան Ռուսաստանից ստանում են մոտ 4 միլիարդ դոլարի փոխանցումներ։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի բյուջեն կազմում է 8 միլիարդ դոլար։

«Հայկական սփյուռքը երկրի տնտեսական քաղաքականության մաս է կազմում։ Դա այն մասն է, որի հետ աշխատում է Հայաստանի քաղաքական կառույցը։ Պատահական չէ, որ կա սփյուռքի հարցերով հանձնակատար», - բացատրել է ԱՊՀ ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

Ռուսաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը։ Այն ավելի մեծ է և ավելի հարուստ, քան Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայկական սփյուռքները, այդ իսկ պատճառով ռուսաստանցի հայերն ավելի են հակված ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում։ «Ես կասեի, որ ներդրումների մոտավորապես 60-70%-ը Ռուսաստանի քաղաքացիներից է։ Դե, հիմնականում, հավանաբար, հայերից, ովքեր ներդրումներ են կատարում այնտեղ։ Մենք այստեղ գումար ենք վաստակում, սակայն ներդրումներ ենք կատարում այնտեղ ստեղծելով աշխատատեղեր։ Եվ դա է իրականությունը. եթե մենք աշխատատեղեր չստեղծեինք, այնտեղ ընդհանրապես ոչինչ չէր լինի», - ավելացրել է Աբրահամյանը։

Եվ զարմանալի չէ, որ Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիները պահանջում էին ազատություն ռուս գործարար Սամվել Կարապետյանի համար։ Այն ժամանակ երբ Երևանի իշխանական քաղաքական գործիչները երազում են ԵՄ-ի մասին, Մոսկվայի շինհրապարակում, Սոչիի շուկայում կամ Կրասնոդարի գործարանի հաստոցի հետևում կանգնած ինչ-որ մեկը ապահովում է Հայաստանում ապրող սովորական հայերի գոյատևումը։ Այնուամենայնիվ չնայած որոշ մարդիկ գոռում են, որ Հայաստանը կդառնա հակառուսական պետություն, բայց նրանց պատասխանը պարզ է. կապրենք՝ կտեսնենք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular