ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարը կմասնակցի հունիսի 19-ի ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հունիսի 16-ին Դոհայում լրագրողների հետ զրույցում լավատեսություն է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերջ կդնեն հակամարտությանը և թույլ կտան հասնել կայունության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Մաջիդ ալ-Անսարին նաև հույս է հայտնել, որ հունիսի 19-ի հուշագրի ստորագրումը կլինի արդյունավետ բանակցությունների սկիզբ։

«Կատարը մասնակցել է Պակիստանի գլխավորած միջնորդական խմբին ճգնաժամի կարգավորման ջանքերի շրջանակներում։ Կատարն անմիջական միջնորդ չէ, այլ կողմ է, որն աջակցում է Պակիստանի միջնորդությանը և գործում է դրա շրջանակներում»,- նշել է ալ-Անսարին։

Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը հիմնականում կենտրոնացած են եղել նավագնացության անվտանգության և տարածաշրջանի կայունության ապահովման վրա։

«Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները որևէ արդարացում չունեն, Կատարը դրանք համարում է ինքնիշխանության խախտում», – հավելել է նա։

Խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կվերականգնի հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումը դեպի կարիքավոր երկրներ։

«Մենք հույս ունենք, որ հուշագիրը կօգնի վերսկսել նավագնացությունը Հորմուզում, որպեսզի Կատարը կարողանա շարունակել ՀԲԳ-ի մատակարարումը»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Ալ-Անսարին նշել է, որ Կատարը ներկայացված կլինի Ժնևում հունիսի 19-ին Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրմանը։

Խոսնակը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ քննարկվող հիմնական վիճելի կետերից են չհարձակման մասին պայմանագիրը, ոչ պետական ​​զինված խմբավորումները և միջուկային հարցը։

«Մենք այժմ ճիշտ ուղու վրա ենք տարածաշրջանային անվտանգության հարցում։ Ակնհայտ է, որ առջևում շատ մարտահրավերներ են սպասվում, բայց եկեք սա օգտագործենք որպես լավատեսություն վայելելու պահ», – ասել է ալ-Անսարին։

Հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular