Ջաբարովը «շատ կասկածամիտ» է Հայաստանի ընտրությունների արդյունքների նկատմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվել են բազմաթիվ խախտումներով, ինչը հաստատել են Ռուսաստանի Դաշնության խորհրդի դիտորդները, vesti.ru–ի հյետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Նա նշել է, որ շատ կասկածամիտ է քվեարկության արդյունքների նկատմամբ: «Ես շատ կասկածամիտ եմ. չափազանց շատ խախտումներ են եղել: Ինձ հատկապես ցնցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 0.004% պակասորդը... Մենք այնտեղ դիտորդներ ունեինք Դաշնության խորհրդից: Ես խոսել եմ վերադարձածների հետ. շատ խախտումներ են եղել: Եվ հետո, երբ ընտրարշավը սկսվեց, սկսվեցին այլախոհների հետապնդումները... Շատ թեկնածուներ բանտարկվել են, հետաքննություններ են ընթանում», - հայտարարել է Ջաբարովը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հայաստանի առաջատար ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ գործարար Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ է: «Դա լիովին անթույլատրելի է», - ընդգծել է նա: Սենատորը նաև նշել է, որ Հայաստանը, եթե որոշի միանալ Եվրամիությանը, կարող է վաղ թե ուշ կորցնել իր պետականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am