ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հասցրել ենք նկատել, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն իրենց հռչակել են «ընտրություններում հաղթած», ավելին՝ ընդդիմությանը «ջախջախած», բայց չեն դրսևորվում որպես այդպիսին: Ու հարցն այստեղ այն չէ միայն, որ թե՛ «ընտրություններ», թե՛ «հաղթած» բառերը մեր իրականության պայմաններում ու Փաշինյանի և նրա ՔՊ-ի վերաբերյալ կարելի է միայն չակերտներում նշել: Տեղի ունեցած քաղաքական միջոցառումն ու դրա ընթացքը, հատկապես ձայների հաշվարկի ու հարջորդած մանիպուլ յացիաների, կամայականությունների պարագայում, շատ քիչ աղերս ունեն «ժողովրդավարական ընտրություններ» սահմանման հետ:

Ինչ վերաբերում է «հաղթելուն», ապա նույնիսկ փաշինյանական ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսն է ձայն տվել Փաշինյանին ու ՔՊին: Ըստ որում, Փաշինյանը դա հռչակել է «օրգանիկ քվեներ», ասել կուզի՝ մաքուր, անկաշառ, սիրահոժար կերպով նրա օգտին են քվեարկել: Հարկավ, մի քանի հարյուր հազարի մեջ կարող են լինել ու կան նաև «համոզված նիկոլականներ»: Բայց այդ 49 տոկոսը բովանդակային առումով վարչական ռեսուրսի, բյուջետային հաստատություններում ճնշումների, ոստիկանական ահաբեկումների, նաև կառավարական մասշտաբով «ընտրակաշառքների» (թոշակներ, բուժօգնություն, զինծառայության ժամկետի կրճատում, խմածության համար «պռավայից» զրկվածների «ռեաբիլիտացիա» և այլն) բերած «ձայներն» են:

Եվ, այդուամենայնիվ, ի՞նչ է անում «հաղթած», «49 տոկոսանոց» Փաշինյանի իշխանությունը:

Առհասարակ, եթե գտնում են, որ հաղթող են, ապա պիտի արդեն տրամադրվեին երկրի համար գործ անելու, աշխատելու: Չէ, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն լինի: Դա նորմալ քաղաքական ուժերի պարագայում է տրամաբանական:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շարունակում է աղմկել ու «բլոգերություն» անել: Գրեթե ամբողջ ընտրարշավի ընթացքում նա խոսել է հիմնականում բռնությունների, ռեպրեսիաների, անձնական ունեցվածքի ու սեփականության բռնազավթման մասին: Ու կիրառել է, ի դեպ: Գրեթե ոչինչ կամ հիշարժան ոչինչ՝ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի, խնդիրներ լուծելու մասին:

Նույնն անում է նաև ընտրություններից հետո: Նորից խոսում է ունեզրկելուց, նստեցնելուց, կուսակցություններ փակելուց և այլն: Ու այդ ամենը՝ գռեհկագույն բառապաշարով ու պահվածքով: Ասում է՝ «թավիշը» վերջացավ: Կարելի է կարծել, թե 8 տարի շարունակ քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, «գործսարքոցիներ» և այլ այլանդակ դրսևորումներ չեն եղել:

Բայց այն, ինչ ասվում է հիմա, արդեն հստակ ազդանշան է, որ Փաշինյանը Հայաստանը թափով գլորում է դեպի բացարձակ բռնապետության անդունդը: Եթե կուզեք՝ վիհը: Առավել ևս, որ յուր քպականները, կարծես ստանդարտ «շպարգալկայով», նույն մտքերն են իրենց էջերում գեներացնում՝ կարծես մրցելով, թե ով ավելի շատ կքծնի «շեֆին»: Դե, ցուցակների խնդիր արդեն չկա, ընտրություններն անցան, հիմա հերթը պաշտոնները պահելունը կամ ստանալունն է:

Այն, ինչ հիմա հայտարարում ու նաև անում է Փաշինյանի իշխանությունը, արդեն հստակ ախտորոշում է. ոչ մի օգտակար կամ հանրօգուտ գործ կամ նախաձեռնություն, միայն վնասարարություն, միայն վատություն, չարություն, ատելության սերմանում, բռնություններ ու սպառնալիքներ: Վնասարարության, մանրախնդրության ցեցը հանգիստ չի տալիս նրանց: Ու ավելի հեռու են գնում: Պատկերավոր ասած՝ դրսևորում են հուժկու սլացք... դեպի վնասարարության, մանրախնդրության ու բռնապետության անդունդ:

Ու հարցը միայն ընդդիմադիր ուժերից մեկին կամայականորեն «անցողիկ շեմից» զրկելը չէ: Զուգահեռ նաև ազատ խոսքի դաշտն են «մաքրում»: Օրինակ՝ ֆեյսբուքյան գրառման համար քաղաքագետ, դասախոս Ալեն Ղևոնդյանին ձերբակալում են, ապա զրկում խոսքի իրավունքից: Հարցը միայն անձը և կոնկրետ դեպքը չէ: Չնայած, դա էական է:

Բուն հարցն այն է, որ զուտ խոսք ասելու համար մարդուն զրկում են խոսքի իրավունքից: Ու սա առաջին դեպքը չէ: Ու սա արդեն բռնատիրության հստակ ախտանիշ է:

Բռնատիրության հստակ ախտանիշ է նաև այն, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին պարզապես մեկ անձի կամքով թույլ չեն տալիս սահմանը հատել, երբ դրա արգելքը պարզապես չկա: Բայց Փաշինյանը շարունակում է խոսել ռեպրեսիաների, բռնությունների, կալանավորելու, բանտարկելու մասին: Սա նաև օրինաչափ դրսևորում է: Ի՞նչ տեսանկյունից:

Տեսեք. որևէ մեկը, առաջին հերթին՝ իրենք, չեն կասկածում, որ չեն հաղթել: Որ լեգիտիմ չեն: Իսկ ի՞նչ է անում ցանկացած ոչ լեգիտիմ, հանրային աջակցություն չվայելող (մեղմ ասած) իշխանություն:

Ճիշտ է, դիմում է զանգվածային ռեպրեսիաների, հալածում է բոլոր ընդդիմադիրներին, բնում խեղդում այլակարծության ու ազատության թեկուզ փոքր դրսևորում, հարձակվում է բողոքի կամ անհանդուրժողականության յուրաքանչյուր դրսևորման վրա:

Դրա համար էլ, ի դեպ, միակ բանն, ինչ այս 8 տարին կայուն աճել է, ոստիկանական ուժերն են և նրանց տրվող «պարգևավճարները»:

Այսինքն, ձգտում է բացարձակ բռնապետության: Եվ Փաշինյանը, որ առանց այդ էլ դրան մեծապես հակված էր (նա երբեք էլ ժողովրդավար չի եղել), հիմա արդեն շատ ավելի արագ վերածվելու է վայրագ բռնատիրական ռեժիմի ղեկավարի: Իսկ ի՞նչ է դա նշանակում փոքր երկրի համար, որը հայտնվել է աշխարհաքաղաքական խոշոր սպառնալիքների, հակադիր շահերի բախման էպիկենտրոնում, ի լրումն՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների մեջ: Զուտ քաղաքական առումով դա նշանակում է շարունակական ցնցումների ծանր փուլ: Դրա համար կան բոլոր պայմանները, որոնցից առաջինը իշխանության ոչ լեգիտիմությունն է կամ «լեգիտիմության ճգնաժամը»: Այսինքն, Հայաստանին քիչ էր անցած ութ տարվա ճգնաժամը բոլոր առումներով, մի հատ էլ հավել յալ ճգնաժամ ենք շալակում:

Ու հանուն ինչի՞: Սա, եթե բան է, զուտ հռետորական հարց էր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular