ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. Euronews

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) բարեփոխման վերաբերյալ Ֆրանսիայի վերջին առաջարկը կարող է լինել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությունը՝ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով։ Այս մասին հայտնել է Euronews հեռուստաալիքը՝ հղում անելով Բրյուսելում իր աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շատ եվրոպացի դիվանագետներ կարծում են, որ եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության բարեփոխման շուրջ բարձրացած աղմկահարույց սկանդալը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներգերատեսչական երկպառակություններով, նշել է հեռուստաալիքը։

Պնդվում է, որ բրյուսելյան պաշտոնյաները ֆոն դեր Լայենին տեսնում են նաև որպես ինքնահռչակ աշխարհաքաղաքական խաղացողի, ով արտահայտվում է դաշինքի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ թեմաների շուրջ՝ դրանով իսկ խարխլելով Կալասի դիրքերը։ Ուստի այն ենթադրությունը, որ իրականում առաջարկվող բարեփոխումը կհանգեցնի դրա ներկայիս ղեկավարին լիազորություններից զրկելուն, ֆոն դեր Լայենի կողմից EEAS-ի դերը ճնշելու համոզիչ ռազմավարություն է, եզրափակել է Euronews-ը։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով մի փաստաթղթի, հայտնել էր, որ Ֆրանսիան Բրյուսելին առաջարկել է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության և դրա ղեկավար Կալասի դերը։ Միևնույն ժամանակ, Financial Times թերթը հայտնել էր, որ եվրոպական երկրները դիտարկում են Կալասին և նրա 1 միլիարդ եվրո բյուջեով բաժնին լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ EEAS-ի գործառույթները Եվրամիության անդամ երկրներին փոխանցելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular