Անգլիայի հավաքականին են թալանել
ՍՊՈՐՏԱնգլիայի ֆուտբոլի հավաքականի սարքավորումներն են գողացվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում ընտրանու հանդիպումներից մեկնարկից առաջ, հայտնել են «Daily Mail»-ն ու «The Guardian»-ը։
Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից դեպի Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում թիմի բազա սարքավորումների տեղափոխման ժամանակ անհայտ անձինք գողացել են ընտրանու անդամների, այդ թվում՝ Հարրի Քեյնի և Ջուդ Բելինգհեմի խաղակոշիկները, նաև մրցաշարի պաշտոնական գնդակներ, մարզումների հիմնական սարքավորումներ, մերսման սեղաններ ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի տախտակները։
Կանզաս Սիթիի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Երկու կասկածյալ ձերբակալվել է։
Անգլիան L խմբում է, որտեղ կմրցեն Խորվաթիայի (հունիսի 17), Գանայի (հունիսի 23) և Պանամայի (հունիսի 28) հետ։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։