Vogue Arabia-ն հոդված է նվիրել լիբանանահայ մոդել Սերենա Սեֆյանին
ՄՇԱԿՈՒՅԹԼիբանանահայ մոդել Սերենա Սեֆյանին Vogue Arabia ամսագիրը իր հունիսյան համարում առանձին հոդված է նվիրել։ 20-ամյա մոդելը դարձել է սեզոնի գլխավոր բացահայտումներից մեկը՝ բացելով Fendi-ի 2026/27 աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում։
Սեֆյանի համար այս ցուցադրությունը դարձել է կարիերայի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը և հաստատել նրա նոր կարգավիճակը համաշխարհային նորաձևության ոլորտում։
Սեֆյանը ծնվել է հայկական ընտանիքում և մեծացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Նա արդեն հասցրել է համագործակցել մի շարք միջազգային նորաձևության տների և կոսմետիկ բրենդների հետ։