ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԹ-ն վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ջեյմս Ֆորդն անդրադարձել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ողջունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունն առ այն, որ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները եղել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Ջեյմս Ֆորդը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը։

«Շնորհակալ եմ մեր հայ գործընկերներին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների համար։

Միացյալ Թագավորությունը ողջունում է ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, որոնցում նշվում է, որ ընտրություններն անցել են կանոնակարգված և կազմակերպվել են պրոֆեսիոնալ կերպով, իսկ քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է հարթ բոլոր ընտրական տեղամասերում։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ ընտրությունների կազմակերպման առումով և շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առթիվ։

Մեծ Բրիտանիան բարձր է գնահատում ԺՀՄԻԳ-ի կարևոր դերը ընտրական գործընթացների վերաբերյալ անկախ գնահատական տրամադրելու առումով և հպարտ է նրանով, որ 42 պետություններից մեկն է, որ դիտորդների է ուղարկել Հայաստան՝ առաքելության կազմում։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելուն՝ երկրի ժողովրդավարական դիմադրողականությունն ամրապնդելու հարցում և հավատում ենք, որ իշխանությունները կառուցողական մոտեցում կունենան ԺՀՄԻԳ-ի բարձրացրած հարցերին լուծում տալու հարցում՝ ապագայում ընտրությունների թափանցիկությունն ամրապնդելու համար։ Մեծ Բրիտանիան հույս ունի համագործակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հետ՝ կյանքի կոչելու մեր ռազմավարական գործընկերությունը, ամրապնդելու տարածաշրջանային կայունությունը և զարգացնելու եվրոպական գործընկերների հետ ավելի սերտ հարաբերությունները»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular