ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «տեխնիկական սխալների» արդյունքում հարվածի տակ է հայտնվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ փորձ է արվում ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից։ Սա պարզապես մաթեմատիկական անճշտություն չէ. սա քաղաքական գործընթաց է, որն ուղղակիորեն փոխում է ապագա խորհրդարանի ամբողջ կոնֆիգուրացիան։ Երբ «սխալմունքի» արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է մանդատներից, իսկ մյուսը ստանում է բացարձակ առավելություն, «տեխնիկական վրիպակ» թեզը կորցնում է իր հավաստիությունը։

Այս իրավիճակը լրջագույն կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Տարբեր տեղամասերից ստացված և սխալ մուտքագրված տվյալների արդյունքում պարզապես խաթարվում և փոխվում է ընտրողների իրական կամարտահայտության պատկերը։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք մինչև ընտրությունները տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումն ու նախընտրական շրջանի այլ չարաշահումները (չնայած հնարավոր չէ մի կողմ թողնել), բուն հաշվարկի և տվյալների մուտքագրման գործընթացն արդեն իսկ բավարար է իշխող ուժի «հաղթանակը» ապալեգիտիմ համարելու համար։

Ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ և անձեռնմխելի հաշվարկն է։ Երբ «տեխնիկական» անվան տակ թաքցվում են խորհրդարանի պատկերը վերաձևող թվեր, դա այլևս տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները կարող են ծանր լինել պետության ժողովրդավարական ինստիտուտների համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Արդյո՞ք սա պատահականություն է, և արդյո՞ք առնվազն կասկածելի չէ, որ դա արվում է հենց այս պահին՝ իրավապահներին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular