ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրախ եմ, որ իմ տղամարդը լավ հայր է և ունի մեծ պատասխանատվություն իմ հանդեպ. Շուշաննա Թովմասյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն իր անձնական կյանքի շուրջ վերջին քննարկումներից հետո առաջին անգամ անկեղծ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:

Մեզ հետ զրույցում Շուշաննան խոստովանեց, որ իր ու ռեժիսոր Վահե Սայանի սերն այդքան բուռն քննարկվելուց հետո սկզբում շատ է սրտնեղել, բայց վստահ նշեց նաև՝ չի չարացել.

«Միշտ համարել եմ, որ մարդու անձնական դաշտը միայն իրեն է պատկանում, և մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի չխոսել իր կյանքի այդ կողմի մասին: Ես երբեք չեմ սիրել խոսել այդ մասին և կշարունակեմ այդպես էլ անել, պարզապես նման բուռն քննարկումներից հետո միայն շատ կարճ կանդրադառնամ: Չեմ թաքցնի, իմ անձի վերաբերյալ վերջերս սարսափելի հրապարակումներ ու մեկնաբանություններ եմ կարդացել, որոնք ինձ շատ են սրտնեղել, եղել է պահ անգամ, երբ արտասվել եմ: Այնուամենայնիվ, այն մարդիկ, ովքեր նեղացրին ինձ, անեծքներ ու չարախոսություններ հնչեցրին, ովքեր անձնապես վիրավորեցին ինձ, իմ ընտրությանն ու ընտանիքին, միայն կասեմ, որ անկախ դերասանուհի լինելուց՝ ես էլ մարդ եմ՝ իմ հույզերով, զգացմունքներով ու ապրումներով, ու թեև հասկանում եմ, որ ամեն մեկն ունի արտահայտվելու իրավունք, բայց դիմացինին վիրավորելուց առաջ, լավ կլիներ մի փոքր մտածել, հատկապես, որ դիմացինի մասին ոչինչ չգիտեն: Ինչևէ, ես նրանցից չեմ նեղացել, այն, ինչ իրենք ինձ մաղթեցին, նույնն իրենց չեմ ցանկանում: Փոխարենը՝ ցանկանում եմ, որ այդ նույն չարախոսող մարդիկ լինեն առողջ, ապրեն խաղաղ ու երջանիկ կյանքով, սիրեն ու սիրված լինեն, թող նրանք զգան ներքին ներդաշնակություն: Ես չեմ դատում, նրանք ևս չպետք է դատեն, քանի որ մեր բոլորի դատավորը միայն Աստված է: Անկախ ամեն ինչից՝ ես շնորհակալ եմ բոլորին, թեկուզ չարախոսողներին, քանի որ նրանք ինձ տարիներ շարունակ հետևել են, և ես, որպես  դերասանուհի, կշարունակեմ նոր կերպարներ կերտել նրանց համար: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, և երբևէ աշխատանքս չեմ շփոթել անձնականիս հետ»,- նշեց դերասանուհին և հավելեց.

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular