Ռուսաստանի կոշտ կպատասխանի ԵՄ նոր պատժամիջոցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կձեռնարկի կոշտ և արդյունավետ միջոցներ՝ ի պատասխան Եվրամիության (ԵՄ) կողմից սահմանված վերջին պատժամիջոցների, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան միակողմանի սահմանափակող միջոցառումները համարում է անօրինական և դեմ է դրանց կիրառմանը։ Դիվանագետը նշել է, որ աճող թվով երկրներ են աջակցում Ռուսաստանի՝ միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ դիրքորոշմանը։
Euobserver-ը, հղում անելով Եվրահանձնաժողովի առաջարկին, գրել է, որ Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու, Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարեւի և ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի նկատմամբ։
Պատժամիջոցների են առաջարկվում նաև մի քանի ռուս գործարարների դեմ։ Նրանց անունները չեն նշվել։
Հունիսի 9-ին Reuters-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել է, որ Եվրամիությունը քննարկում է մոտ 170 անձանց և կազմակերպությունների ներառման հարցը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթում։ Գործակալության տվյալներով՝ պոտենցիալ թիրախների թվում կարող են լինել մոտ 90 ռուսական բանկ։ Սահմանափակումները կարող են վերաբերել նաև այլ կազմակերպությունների և անհատների, որոնց ԵՄ-ն կապ է համարում Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական ոլորտի հետ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի նախապատրաստման շրջանակներում Եվրահանձնաժողովը առաջարկում է արգելել ԵՄ երկրներ մուտք գործելը հատուկ գործողության մասնակիցների համար։ Նրա խոսքով՝ այս միջոցառումն առաջին անգամ սահմանափակումներ է սահմանում ոչ թե անհատների որոշակի կատեգորիաների, այլ բոլոր նրանց վրա, ովքեր ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում հատուկ գործողությունների սկզբից ի վեր։