ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը «հաղթեց» Հայաստանին. մնացել են հարցեր. գլխավորն այն է, թե կընդունի՞ Ռուսաստանը դա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքի շահերից ելնելով Ռուսաստանին վնասելու համար Հայաստանի կործանման ֆոնին կեղտոտ ձևով ու կոպտորեն կեղծված ընտրությունների արդյունքում Փաշինյանին աջակցող մեկ երրորդ հայերը ստացան ընդհանուր ձայների կեսը, մինչդեռ նրա հակառակորդները՝ հայերի երկու երրորդը, մնացին հետնապահ։ Ի սկզբան էր պարզ, որ ընտրություններում ժողովրդի քվեն կգողանան։ Մնացել են հարցեր, կընդունե՞ն հայերը դա և...կընդունի՞ Ռուսաստանը, ինչքա՞ն հեռուն կգնա Փաշինյանի ռեժիմը բողոքի ցույցերը ճնշելու համար, և արդյո՞ք դրանք կլինեն, tsargrad.tv–ն փորձել է ստանալ պատասխաններ։

Հայաստանում տեղի է ունեցել «մոդելային» ընտրագողություն։ Արևմուտքի կողմից աջակցվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր «ՔՊ» կուսակցության հաղթանակի և նոր կառավարության միանձնյա ձևավորման մասին։ Եվ դա արվել է «անվտանգ» ընտրատեղամասերի ձայների 10%-ի հաշվարկից հետո, իսկ մնացած բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփումը կասեցվել է մինչև առավոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանասիրաբար է աշխատել տվյալների հետ, և հիմա ցանկալի արդյունքը կա։ Հայաստանը փոքր երկիր է՝ երեք միլիոնից պակաս բնակչությամբ, 58.97% մասնակցությամբ քվեարկել է ընդհանուր առմամբ 1,476,597 քաղաքացի։ Հայաստանը այն քիչ երկրներից մեկն է, որտեղ ժողովրդի մեծ մասին (և կա հսկայական հայկական սփյուռք. միայն Ռուսաստանում ոչ պաշտոնապես ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում) զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Արևմուտքը չափազանց շատ գումար և ջանքեր է ներդրել Հայաստանը Ռուսաստանից անջատելու և այն Հարավային Կովկասում իր քաղաքականության «խաղաքարտ» դարձնելու համար, և այդ ամենը հայ ընտրողների շահերից կախված դարձնելը հիմարություն կլիներ։ Այսպիսով, ամեն ինչ արվել է դրանից խուսափելու համար, և շատ պրոֆեսիոնալ կերպով։

Սրանք Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններն էին։ Նախ, քարոզարշավն էր ինքնին անարդար։ Ակտիվորեն օգտագործվել են վարչական ռեսուրսներ, կիրառվել են սպառնալիքներ, ձերբակալվել են ընդդիմության անդամներ, տեղի են ունեցել խուզարկություններ, ապա ընտրությունների ժամանակ տարածված է եղել «կարուսելային քվեարկությունը», գրանցվել են լցոնումներ, քվեարկություն է անցկացվել արդեն նշված քվեաթերթիկներով, կիրառվել են այլ այնպիսի հնարքներ, որոնք բնորոշ են այն երկրներին, որտեղ ընտրությունները կեղծվում են։

Երկրորդ, ներդրվել է ձայների հաշվարկի ցնցող համակարգ։ Սկզբում ձայները հաշվարկվել են այն ընտրատեղամասերում, որտեղ Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտ է։ Արդյունքում, ձայների մեկ տասներորդի հաշվարկի հիման վրա, Սորոսի կողմից աջակցվող ներկայիս վարչապետը, որը նաև ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը, հայտարարել է իրեն և իր կուսակցությանը հաղթող։ Ապա տեղի է ունեցել ակնհայտ կեղծիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակով։ Իշխող կուսակցության աջակցությունը 50%-ից ցածր ընկնելուց հետո, ձայների հաշվարկը... կասեցվել է։ Ռուս-ուկրաինացի բլոգեր Յուրի Պոդոլյական հաշվարկի այդ կասեցումից հետո իր Telegram ալիքում գրել է. «Մայդանից իմ փորձը հստակ ցույց է տալիս, որ ԿԸՀ մակարդակով լայնածավալ կեղծիքներ են իրականացվում»։

Արդյունքում Փաշինյանի կուսակցության օգտին ենթադրաբար տրված ձայների թիվը կազմել է 49.81%։ Սակայն դա պարզապես հնարք է։ Նպատակն է քողարկել լիովին կեղտոտ ընտրությունները և ստեղծել օբյեկտիվության տպավորություն։ Ընդ որում իշխանությունները հեռանալու մտադրություն չունեն. նրանք լիովին վերահսկում են իրավիճակը։ Նրանք «երազել» են նման արդյունքի մասին. Փաշինյանի կուսակցությունը կկարողանա միայնակ ձևավորել նախարարների կաբինետ օգտագործելով... ազգային փոքրամասնությունների մանդատները։ Ամեն ինչ կանխատեսված էր. Փաշինյանի անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի»։ Բայց կրկնենք. այս բոլոր «հաշվարկներին» չսպասելով, Փաշինյանը հայտարարել էր որ իր կուսակցությունը «միայնակ կձևավորի կառավարությունը»։

Իշխանությունների համար հարցը փակված է, սակայն ընդդիմությունը նույնպես հայտարարել է իր հաղթանակի մասին։ Բայց արդյո՞ք նա կհամարձակվի պնդել դրա վրա։ Երկրորդ, արդյո՞ք «ռուսամետ» ընդդիմությունը, որը իրականում ներկայացնում է երկրի բնակչության երկու երրորդը, կդիմադրի, թե՞ կհրաժարվի պայքարից։

Երրորդ. ընդդիմությունը կհամակերպվի՞ այն փաստի հետ, որ Փաշինյանը վճռականորեն ընտրելով երկիրը ոչնչացնելու ճանապարհը մտադիր է առանց Ռուսաստանի «հովանոցի» Հայաստանը՝ սեղմված Թուրքիայի և Ադրբեջանի միջև, վերածել փոքրիկ Ուկրաինայի, սուր աշխարհաքաղաքական հակասությունների հանգույցի, ապագա մարտադաշտի։ Այս հարցերի պատասխանները կլինեն շուտով։

Հակիրճ ասած, եթե ընդդիմությունը չապստամբի, Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կշարունակի «մերձեցման» իր ընթացքը Եվրամիության հետ, որին Հայաստանը «դեռ պատրաստ չէ միանալ», և մտադիր է ապահովել, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ, իբր, «շարունակվի հարաբերությունների զարգացումը», այսինքն նրանք վճարեն երկրի դեպի Արևմուտք շարժման համար։ Չնայած նրան Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում և առանձին՝ Ռուսաստանի կողմից բազմաթիվ անգամներ, հստակ ասվել է, որ դա չի լինի։ Բայց արդյո՞ք Մոսկվան և նրա դաշնակիցները կպահպանեն այդ ճիշտ, սկզբունքային գիծը։ Արդյո՞ք մենք կրկին հետևելու ենք «նեղ մտածողությամբ մարդկանց նեղ խմբի բիզնես շահերին»։ բանն այն է, որ Մոսկվան չի կարող «գնել» Փաշինյանի կամ Սանդուի նման անհատներին, նրանք Արևմուտքի «վարձատրության տակ» են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular