Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում. Սպերցյան
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ղազախստանի հետ ընկերական հանդիպումից (1:1) հետո գրառում է տելեգրամյան ալիքում։ Նրա գոլի շնորհիվ Հայաստանի թիմը խուսափեց պարտությունից։
«Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում։ Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրս ներկայացնելու հնարավորության եւ այդ պահերը երկրպագուների հետ կիսելու համար»,- գրել է Սպերցյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 9-ին ընկերական խաղում կընդունի Մոլդովայի թիմին։