ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած, հայտնել է Գագիկ Շամշյանը։

Մինչ գյուղի բնակիչները շոկի մեջ էին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում այս դեպքի մասին։

Գյուղ է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավարի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները և Ծաղկունքի վարչական ղեկավար Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ 

Գյուղ են ժամանել նաև Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի Սևանի տարածաշրջանի համաճարակաբան Արշակ Էլիզբարյանը։

Տեղում Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից գյուղ ժամանած իր տեղակալ Սուրեն Համբարձումյանի ու Ծաղկունքի վարչական շրջանի ղեկավար Ս. Միքայելյանի կողմից արդեն ձեռնամուխ են եղել վնասի չափը պարզելու, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում են սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բալարոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փայել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին։ 

Հիմա նորից դիմում ենք մարզպետին, էկոնոմիկայի նախարարին, ու ուզում ենք հավատալ, ու նախարարը երբ տարբեր գյուղացիների հետ հանդիպմանն ասում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ գյուղացուն պետք է թև ու թիկունք լինել, հիմա սա այն դեպքն է, որ մարզպետն ու նախարարը կարող են ապացուցել, որ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ միայնակ չթողնեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ. Սահակյանի հանձնարարականով ոստիկանները նույնպես արձանագրել են դեպքը և հիմա սպասում են ճշտելու՝ քանի ոչխար և մայրացու գառներ են սատկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular