ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրայրս ակտիվ երեխա էր, էներգիայով լի, չարաճճի։ Փոքր ժամանակ շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ։ Համարձակ էր, խելացի, շուտ էր ընկալում ամեն ինչ, միտքն արագ էր գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոֆյան՝ Հրայրի մայրիկը։ Հրայրը ծնվել է Երևանում։ Սովորել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում։ «Սկզբնական շրջանում շատ լավ էր սովորում, բայց տարիքի հետ չարաճճի դարձավ, առաջադիմությունն այդ ժամանակ մի քիչ թուլացավ։ Հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, շատ էր սիրում պատմությունը»։

Հրայրը դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով։ «Հաճախել է «Ավանդական կարատե-դո» ֆեդերացիա։ Արժանացել է սև գոտի 2-րդ դան վարպետական աստիճանին: Հրոս նաև պատանի երկրապահ էր։ Շատ էր սիրում զինվորական կյանքը, համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ նշանակություն ուներ։ Ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգված ու սիրված տղա էր: Կեղծիքն ու սուտը տանել չէր կարողանում, իրեն միայն պետք է ճշմարտությունն ասեիր»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրայրը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Իրեն միանգամից տարան Մատաղիս, այնուհետև Մարտակերտում վեց ամիս մասնակցել է սերժանտական դասերի, դրանից հետո տեղափոխվել է Թալիշ։ Իր ծառայության ժամանակահատվածը համընկավ Ապրիլ յան պատերազմի հետ։ Նա շատ խիզախ ու ակտիվ է եղել նաև այդ պատերազմի ժամանակ։ Իր խիզախության համար իրեն «Դժոխք Հրո» են կոչել։ Նռնակը նետել էր թշնամու բլինդաժի մեջ, միայնակ հասել այնտեղ, մինչև ընկերները եկել էին օգնության»։ Հրայրը եղել է ավագ սերժանտ, դիրքի ավագ։

Մայրիկի խոսքով, Քառօրյա պատերազմն իր հետքն էր թողել Հրայրի վրա։ «Իր գեղեցիկ աչքերը փոխվել էին, անգամ ծածուկ լալիս էի՝ հնարավո՞ր է, որ իմ տղայի աչքերն այդպես տխուր մնան։ Բայց, փառք Աստծո, աստիճանաբար Հրոյիս աչքերի նախկին փայլը վերականգնվեց։ Իսկ հետո նա սիրահարվեց։ Սերը փոխեց նրա կյանքը։ 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո մտադիր էր ամուսնանալ, բայց, ավաղ, իր երազանքին չհասավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ծանուցագիր ստացավ, գնաց և գրանցվեց ԵԿՄ-ի մեր գրասենյակում, որպեսզի մարտի դաշտ մեկնի Դավթաշենի տղաների հետ։ Տղաների մի քանի խումբ մեկնեց Արցախ, իրեն չէին կանչում, նա էլ բարկանում էր՝ ինչո՞ւ ինձ չեք տանում պատերազմ։ «Ես պետք է գնամ, իմ հողը ոչ մեկին չեմ տալու, թուրքից վրեժ ունեմ լուծելու, թանկ ընկերներ եմ կորցրել»։ Այդ նույն ընթացքում ծանուցագիր եկավ իր հորեղբոր տղային՝ Նարեկին։ Իրար կողքի մեծացած եղբայրներ էին։ Հրոս Նարեկին էլ տարավ, որ գրանցի ԵԿՄ-ում, սակայն չստացվեց։ Այդ ժամանակ բարկացավ, իր թղթերը վերցրեց ու գնաց զինկոմիսարիատ՝ որտեղ եղբայրս, այնտեղ՝ ես. «Ես իմ եղբոր հետ եմ գնալու, նրա թիկունքին պետք է կանգնեմ»։ Իր եղբայրն ամուսնացած էր, երկու աղջիկ ունի։ Կռվի դաշտում՝ թեժ պահին, երբ զգացել է, որ փրկության ելք չկա, եղբորն ասել է. «Խնդրում եմ, հետ գնա, տղերքի հետ նահանջի, ես մենակ կկանգնեմ, կկռվեմ, մեր հողը թուրքին չեմ տալու»։ Այդ ժամանակ նա արդեն ջոկատի հրամանատարն էր»։

Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 14-ին է որդին տանից դուրս եկել ու մեկնել մարտի դաշտ։ Հրայրի մարտերը եղել են Ջրականում։ «Թեժ ժամանակն էր։ Չէ՞ որ կարծիք կա, որ այդ ժամանակ Ջրականն արդեն հանձնված է եղել թշնամուն։ Ու մեր անմեղ երեխաներին տարան այնտեղ։ Տղաները թեժ մարտերի մեջ են եղել, կռիվ տվել թշնամու դեմ, չեն նահանջել, չեն լքել մարտի դաշտը»։

Մինչև Գորիսից Արցախ շարժվելը Հրայրը զանգել է մայրիկին։ «Իրեն ասում էի՝ շատ զգույշ կլինես, շուտ-շուտ կզանգես, բալե՛ս։ Տղաս այդ ժամանակ ասաց, որ մի երեք օր չի զանգի, կարծես կանխազգացում ունենար։ Արցախից ինձ զանգել այլևս չի կարողացել։ Միայն տղաներից մեկի հեռախոսով իր ընկերուհուն նամակ է գրել, նախքան դա զանգահարել է, բայց ուշ ժամ է եղել, վերջինս քնած է եղել, չի պատասխանել զանգերին։ Նամակում գրել է. «Արդեն ուշ է, պլանները փոխվեցին, ծաղիկներ դու կբերես ինձ, ես քեզ էլ ծաղիկ չեմ կարող բերել»»։ Հոկտեմբերի 19-ին Ջրականում Հրայրն անմահացել է։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Հրայրը կրտսեր քույր ունի։ «Աննաս ևս կարատեիստ է, կրկին 2-րդ դան է, դպրոցում մանկավարժ է աշխատում։ Նա միշտ ասում է՝ ես իմ եղբոր գործը մինչև վերջ կշարունակեմ։ Մարզիչ է, սիրված ու հարգված է, ինչպես եղբայրը։ Նա Հրայրիս պատիվը բարձր է պահում»։ 

Ապրելու ուժի մասին։ «Ապրելուս ուժն իմ աղջիկն է։ Իհարկե, որևէ մեկը չի կարող իմ Հրայրի բացը լրացնել։ Հրայրս ուրիշ էր, իր նմանը չկա։ Ես ամեն տեղ իրեն եմ փնտրում։ Գիշերներն ականջս դռան կողմն է, միշտ մտածում եմ, որ հիմա դուռը կթակի ու ներս կմտնի։ Այժմ ինձ ապրեցնողն ու ուժ տվողը Աննաս է»։

Հ. Գ. - Կամավոր, սերժանտ Հրայր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular