Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ
ՖՈՏՈՀաբսբուրգների հզոր դինաստիան Եվրոպայում առաջատար դերերից մեկն է խաղացել։ Խոսելով Հաբսբուրգների դինաստիայի մասին մենք հիշում ենք նրանց հզորությունը, ուժը և հսկայական տարածքները, որոնք պատկանում էին այդ ընտանիքին։ Տարբեր ժամանակներում դինաստիայի ներկայացուցիչները կառավարել են Ավստրիայում և Չեխիայում, Հունգարիայում և Իսպանիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում։
Այնուամենայնիվ, Հաբսբուրգների ընտանիքը հսկայական գին վճարեց այդ ուժի և հզորության համար: Մոտ բարեկամական ամուսնությունների պատճառով, որոնք օգնեցին ընդլայնել կայսրության սահմանները, տոհմի արական սեռի հետնորդները բախվեցին այլասերման և ֆիզիկական դեֆորմացիաների: Եվ այդ ամենը՝ կայսերական շքեղությունը, վերելքը և մռայլ անկումը, արտացոլվել է Հաբսբուրգների ընտանիքի զինանշանում:
Հաբսբուրգները եվրոպական մեծ ընտանիք են, որը սկիզբ է առել 10-րդ դարից և գոյություն է ունեցել մինչև մեր օրերը: Առաջին հայտնի Հաբսբուրգը Գունտրամ Հարուստն էր: Նա հայտնի է նրանով, որ ճորտատիրություն էր հաստատել իր գյուղացիների համար ստիպելով նրանց աշխատել։ Եվ նաև նրանով, որ Գունտրամին պատկանող հողերը դավաճանության համար նրանից խլել էր Սրբազան Հռոմեական կայսր Օտտո I-ը։ Այսպիսով, բռնության և դավաճանության մեջ ծնվել է մի նոր դինաստիա։ Սակայն ընտանիքի հիմնադիրը համարվում է Գունտրամի հետնորդ Հաբսբուրգի կոմս Ռադբոտան։ Բայց դինաստիան իրական իշխանություն ստացել է միայն 13-րդ դարի սկզբին, երբ իշխանության է եկել կայսր Ռուդոլֆ Հաբսբուրգը, ով օգտագործելով իր հարստությունը ընդլայնել է իր ունեցվածքի սահմանները և միացրել է Կիբուրգը, Շվաբիան, Ավստրիան և այլ հողեր։ Հենց այդ ժամանակ էլ առաջացել է Ավստրիական Հաբսբուրգների միապետությունը, որը գոյատևել է մինչև 1918 թվականը։
Ի սկզբանե Հաբսբուրգների ընտանիքի զինանշանը արյունագույն առյուծ էր ոսկու դաշտում: Բայց հենց որ դինաստիային միացրեց Ավստրիան, զինանշանը փոխվեց։ Հաբսբուրգները փոխառեցին ավստրիական Բաբենբերգների ընտանիքի խորհրդանիշները՝ արծաթե գոտի արյունագույն դաշտում։ Հետո Ֆիլիպ Գեղեցիկը՝ Մաքսիմիլիանի որդին, փոփոխություններ կատարեց Հաբսբուրգների տան միասնական զինանշանում։ Ընտանիքի ունեցվածքին ավելացել էր իսպանական ունեցվածքը։ Այդ տարածքներն էլ արտացոլված են զինանշանի վրա։ Միևնույն ժամանակ զինանշանի վրա հայտնվել են ավստրիական զինանշանի և ֆրանսիական շուշանների պատկերներ՝ արծաթ-կարմիր եզրագծով և կապույտ-ոսկեգույն դաշտով։
Չարլզ V-ն ուներ ամենամեծ և շքեղ զինանշանը, որը բաղկացած էր երկու մասից՝ իսպանական և ավստրիական։
Զինանշանը պահում է սև երկգլխանի արծիվը։ Նրա ետևում կարմիր թեք խաչ է։ Վահանի շուրջը շղթա է։ Արծվի երկու կողմերում կանգնած են Հերկուլեսի սյուները՝ Ջիբրալթարի նեղուցի խորհրդանիշը: Ձախ կողմում գտնվող սյունը գագաթին դրված է կայսերական թագը շրջապատված էր ժապավենով PLVS մակագրությամբ, որը նշանակում է «Այլևս»։ Իսկ աջ սյունը պսակված է թագավորական իսպանական թագով և շրջապատված ժապավենով OVLTRE մակագրությամբ, որը նշանակում է «Միայն առաջ»։
Վերլուծելով Հաբսբուրգների դինաստիայի պատմությունը կարելի է հասկանալ, որ նրանց կայսրությունը մեծացել և ավելացել է ազգակցական ամուսնությունների շնորհիվ։ Դա հնարավորություն է տվել չբաժանել տարածքը ժառանգների միջև։ Սակայն ընտանիքը մեծ գին է վճարել տարածքների ընդլայնման համար։ Հաբսբուրգների ընտանիքը մահանում էր, և ոչ մի հոյակապ զինանշան, որը լցված էր իշխանության, հարստության և իշխանության խորհրդանիշներով, չէր կարող փրկել Հաբսբուրգներին ժառանգական ֆիզիկական արատներից:
Եվ այնուամենայնիվ զինանշանը մեզ կարող է պատմել թե՛ թագավորությունների ու կայսրությունների պատմության, թե՛ ընտանիքի պատմության մասին։ Եվ նույնիսկ եթե այդ խորհրդանիշները միշտ չէ, որ արտացոլում են ճշմարտությունը, դրանք կոդավորում են իրենց տերերի ձգտումներն ու երազանքները:
Կ. Խաչիկյան