Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է», - հայտարարել է նա ABC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։
ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել ևս մի քանի կետ։