ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի օբյեկտիվ վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ գործող իշխանությունն իր դիրքերը չկորցնելու համար, բացի ավանդական վարչական ռեսուրսից, հենվում է նաև տարաբնույթ աղանդավորական և ծայրահեղ աշխարհիկացված համայնքների՝ կազմակերպված զորակցության վրա։ Այս խմբերը ներկայիս քաղաքական կուրսի պահպանման մեջ տեսնում են սեփական ազդեցության ընդլայնման և անպատժելիության երաշխիքը, ինչը լրջագույն մարտահրավեր է երկրի ազգային-եկեղեցական ինքնությանը։

Ուրախալի է, սակայն, որ այս տխուր համապատկերում իշխանությունների կողմից ազգային ինքնությունը ոչնչացնելուն միտված, չարդարացված վախերով ներշնչված օրինագծերի կողքին նախընտրական օրակարգում ընդդիմությունն ունի հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք փորձում են պետական շահերի պաշտպանությունն սկսել ավելի համարձակ դիրքերից։ Ուշագրավ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանրային խոստումը՝ հաղթանակի դեպքում իշխանության առաջին իսկ շաբաթվա ընթացքում ընդունել «Սաֆարովի կանխարգելման» օրենքի նախագիծը։ Իրավական տեսանկյունից այս օրինագիծը կոչված է սահմանելու հստակ մեխանիզմներ, որոնք կկանխեն և կպատժեն արտերկրում հայերի դեմ ազգային կամ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հեղինակներին։ Որպես կարևորագույն դրույթ՝ այն նախատեսում է նաև խիստ սահմանափակումներ այլ պետությունների քաղաքացիների համար Հայաստանում հողատարածքներ գնելու հարցում։ Սա ռազմավարական պատասխան է Ադրբեջանից հնչող այն նկրտումներին, թե իբր հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է «վերադառնան» և բնակեցվեն ՀՀ տարածքում։ Այս հույժ ազգամետ նախաձեռնությունն ունի խորքային պատմական և բարոյահոգեբանական նշանակություն։ Իմ դիտարկմամբ և խոր համոզմամբ, հայկական գործոնի թուլացումն ու պետականության ներկայիս անկումը, որն, ի վերջո, հանգեցրեց Արցախի կորստին, բռնագաղթին և քաղաքական աղետին, գործնականում սկիզբ է առել հենց այն կետից, երբ Բուդապեշտում քնած հայ սպային ադրբեջանցի սպայի կողմից ստորաբար սպանելը, հանցագործի արտահանձնումն ու Բաքվում հերոսացումը մնացին առանց համարժեք և կոշտ իրավաքաղաքական հետևանքների։ Սեփական քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը միջազգային հարթակներում մինչև վերջ չպաշտպանելը դարձավ մեր առաջին բարոյական պարտությունը, որից հետո թշնամին սկսեց ախորժակ դրսևորել նաև հայկական հողերի հանդեպ։ Հետևաբար, սխալների ուղղումը պետք է սկսել հենց այդ բացը լրացնելով, ինչը ներկայիս իշխանությունների օրոք անհնար է։ Այս առումով Սուրբ Գիրքը խիստ նախազգուշացնում է նրանց, ովքեր փորձում են խախտել արդարության սահմանները և տիրանալ ուրիշի ժառանգությանը. «Վա՜յ նրանց, որ տունը տան վրա են ավելացնում և ագարակը՝ ագարակին մոտեցնում, որպեսզի ընկերոջից մի բան խլեն. մի՞թե միայն դուք պիտի բնակվեք երկրի վրա» (Եսայի 5։8)։ Հետևությունը շատ բնական ու արդարացի է. ազգային շահերի պաշտպանությունը ենթադրում է սահուն կերպով անցում կատարել պասիվ կեցվածքից դեպի պահանջատիրական իրավական քաղաքականություն։ Թե որքանով հայ ընտրողը կկարողանա զատել ճշմարիտ ազգային օրակարգը մանիպուլ յացիաներից, կերևա արդեն հունիսի 7-ին։ Հույս ունենանք, որ քաղաքացին կկատարի իր ընտրությունը հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular