Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Պաշտոնյայի խոսքով՝ այս թեման հնարավոր փոխըմբռնման հուշագրի կետերից մեկն է։
Բաղային ասել է, որ քննարկվող տարբերակներից մեկը ռազմական գործողությունների ժամանակ Իրանին պատճառված վնասի փոխհատուցման համար որոշակի գումար հատկացնելն է։