ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է ավտոկրատիայի, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, «Դիգորիա» փորձագիտական ակումբի համակարգող և Միջազգային հետազոտությունների և սոցիոլոգիայի ինստիտուտի հանրային տեղեկատվական նախագծերի բաժնի փոխտնօրեն Գառնիկ Թումանյանը։ «Ընտրությունները Հայաստանում հաղթում են ոչ թե վարկանիշներով, այլ վարչական ճնշումներով, կեղծիքներով և քաղաքական մանևրներով։ Իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանը հասել է ֆենոմենալ արդյունքների. մի ժամանակ ժողովրդավարական եղած երկիրը վերածվել է ավտոկրատիայի ֆորմալ խորհրդարանական համակարգով։ Ավելին, հաստատված ռեժիմը տարեցտարի բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության և խոսքի ազատության արևմտյան վարկանիշներում և ինդեքսներում», - ասել է Թումանյանը։

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հզոր քարոզչական մեքենան, որին աջակցում են տարբեր եվրոպական և ամերիկյան խորհրդատվական և տեխնոլոգիական ընկերություններ, բավականին դրական տեղեկատվական միջավայր է ստեղծում Փաշինյանի շուրջ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, շարունակել է քաղաքագետը։ «Դրանից անկախ,այդ  քաղաքական գործչի իրական վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակում այն պահից ի վեր, երբ նա առաջին անգամ իշխանության եկավ», - ընդգծել է Թումանյանը։ Դա պայմանավորված է չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներով, ղարաբաղյան հակամարտությունում պարտությամբ և այն ամենի աստիճանական հրաժարմամբ, ինչը մի ժամանակ համարվում էր հպարտության աղբյուր հայ հասարակության մեջ,  բացատրել է զրուցակիցը newizv.ru-ին։ Ընտրողները բավականին հոգնել են այն անվերջ պոպուլիզմից, որը խափանվում է լուծումների բացակայության պատճառով, նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներից կորոշվի, թե ով կկառավարի երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular