ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ավելի քան յոթ միլիոն երեխա գաղթի ճանապարհին է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, տարեկան կտրվածքով Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝ գաղթի ճանապարհը բռնած 12 միլիոն անձանց կեսից ավելին երեխաներ են: Նրանց գրեթե 75 տոկոսը բնակություն է հաստատում ենթասահարական Աֆրիկայում, իսկ 5-ից գրեթե մեկը ուղևորվում է Եվրոպա:

Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝գաղթի ճանապարհը բռնած երեխաների ձայներ զեկույցը ներկայացնում է երեխաների տարածաշրջանային միգրացիայի և տեղահանության հիմնական պատճառները: Այն նաև դիտարկում է տարածաշրջանի վրա ազդեցությունը երկարաժամկետ առումով, եթե բնակչության աճի և լայնամասշտաբ տեղաշարժերի ներկայիս միտումները շարունակվեն:

«Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում երեխաների տեղաշարժի առավել բարձր ցուցանիշ է գրանցվել, որոնց մեծամասնությունը անվտանգ ու ավելի բարենպաստ կյանք է փնտրում»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային ղեկավար Մարի-Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier):

Նա նաև ընդգծել է, այդ երեխաների մեծ մասն, այնուամենայնիվ, տեղաշարժվում են Աֆրիկայի սահմաններում և չեն ուղևորվում Եվրոպա կամ այլուր.  «Մենք պետք է ընդլայնենք փախստականների հարցերին ուղղված քննարկումների շրջանակը՝ գաղթող երեխաների խոցելի խնդիրներն ուսումնասիրելու և երեխաների վերջնանպատակ երկրներում՝ նրանց պաշտպանությանն ուղղված համակարգերն ընդլանելու համար»:

Զեկույցը, որը հիմնված է տարբեր երկրների միգրանտների և նրանց ընտանիքների հետ անցկացված հարցազրույցների վրա, աղքատությունից բացի, բացահայտում է միգրացիայի պատճառ հանդիսացող մի շարք այլ գործոններ: Ըստ զեկույցի, առավել հավանական է, որ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երեխաների և երիտասարդների միգիացիայի աճը պայմանավորված է բնակչության և ուրբանիզացիայի արագ աճով, անհավասար տնտեսական զարգացմամբ, հարատև հակամարտություններով, թույլ կառավարման համակարգով և առավել խոցելի բնակչության խմբերին աջակցելու սահմանափակ ինստիտուցիոնալ կարողություններով:

Կլիմայական փոփոխությունները ևս պատճառ են հանդիսանում: Մեր դարաշրջանում այս տարածաշրջանում սպասվում է 3-4 աստիճան ջերմաստիճանի աճ, որը մեկ ու կես անգամ գերազանցում է աշխարհի այլ վայրերում սպասվելիք ջերմաստիճանի աճին: Ուժեղ ջրհեղեղներն ու երաշտն արդեն իսկ մարդկային կորուստների և տեղահանությունների պատճառ են դարձել: Կլիմայական փոփոխություններն առավել անկայուն են դարձրել գլուղատնտեսության որոշ ոլորտներ: Որոշ գյուղական վայրերում խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված սահմանափակ ռեսուրսները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում՝ մեծ թվով մարդկանց ուղղորդելով դեպի քաղաքներ:

Զեկույցը մատնանշում է, որ թե՛ իր սահամանների ներսում և թե՛ դրանցից դուրս, տարածաշրջանը չունի փախստական և միգրանտ երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող բավարար պաշտպանական համակարգեր: Ավելին, ազգաբնաչկության սպասվող աճն ու միգրացիան տվյալ բացն առավել ցայտուն են դարձնում: Զեկույցը նաև առաջարկում է քաղաքականություն մշակողներին միգրացիային ուղղված պատասխան քայլեր մշակելիս առաջնահերթությունը տալ երեխաներին:  Դրան հնարավոր է հասնել ծագման, տարանցիկ և վերջնանպատակ երկրների միջև երեխաների  պաշտպանության շղթայի ուժեղացմամբ: Կառավարությունների, ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը չափազանց կարևոր է երեխաների համար առողջապահության, կրթության և այլ անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու համար՝ անկախ փախստականի կարգավիճակ ունենալուց:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Եվրոպայի և այլ կառավարություններին վեց կետից բաղկացած գործողությունների օրակարգ ընդունել՝ ուղղված փախստական և միգրանտ երեխաների անվտանգության ապահովմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է հետևյալ կետերը՝

Պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից:
 
Վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ
 
Միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին
 
Հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից
 
Գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին
 
Տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

Գործողությունների օրակարգից բացի, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հանրային արշավ է մեկնարկում, որը կոչ է անում հասարակությանը փախստական և միգրանտ երեխաների կողքին կանգնել: «Երեխան երեխա է» (#AChildIsAChild) հանրային արշավին սոցիալական կայքերում արդեն իսկ աջակցում է ավելի քան երկու միլիոն մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular